ՀՀ ՄԻՊ-ի պնդումներն ուռճացված են․ ՊՆ-ն՝ Գեղարքունիքում Ադրբեջանի ԶՈՒ-ի ներթափանցման մասին Հովհաննես Հարությունյանը Գյումրիում իշխող ուժի անհաջողությունը կապում է ընտրություններին մարդկանց ցածր մասնակցության հետ Ինչպես է ընտրվելու Գյումրիի քաղաքապետը․ կընտրվի հի՞ն, թե՞ նոր քաղաքական ուժից Վթար՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին. կան տուժածներ «Kia»-ն վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 11-ամյա տղային Հասմիկ Խոջյանը՝ աշնանային կերպարում Անահիտ Սիմոնյանին Դուբայում լուսանկարողը ներողություն է խնդրում երգչուհուց (տեսանյութ) ՀՀ ԶՈՒ-ում պատվաստումների ցուցանիշներն էապես բարձր են, քան քաղաքացիական բնակչության շրջանում. ՊՆ Պաշտպանից ճշտումներ կատարեք․ ՊՆ փոխնախարարը՝ ՄԻՊ-ի հայտարարության մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերի հանձնաժողովի նիստ. ՈՒՂԻՂ 

Մարդու սոցիալական պաշտպանությունն ապահովելու լավագույն ձևն արժանապատիվ աշխատանքն է. վարչապետը ներկայացրել է ԱՍՀ նորանշանակ նախարարին

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Նարեկ Մկրտչյանին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս գործընթացը ֆորմալ է, որովհետև արդեն բավականին երկար ժամանակ պարոն Մկրտչյանը դե-ֆակտո այդպիսի կարգավիճակում է գտնվում՝ զբաղեցնելով նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Վարչապետը շնորհավորել է Նարեկ Մկրտչյանին և մաղթել հաջողություններ պատասխանատու աշխատանքում: «Նաև ուզում եմ մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել, որ, այսպես ասած, անցումային և վակումային շրջանում ապահովել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բնականոն աշխատանքը: Մենք, համենայնդեպս՝ ես որևէ ահազանգ չեմ ստացել, որ այդտեղ համակարգային խնդիրներ են առաջացել, և դա շատ բարձր եմ գնահատում: Նախարարությունը շատ կարևոր առաքելություն ունի: Ուզում եմ երկու հարցի վրա շեշտադրում անել:

Առաջինը՝ դեռևս նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի կետերից մեկը վերաբերում էր հաշմանդամություն ստացած մեր զինծառայողների սոցիալական աջակցությանը, որպեսզի նրանք հնարավորինս վերադառնան բնականոն կյանքի: Խոսքը վերաբերում է, այդ թվում՝ պրոթեզավորման գործընթացին: Իհարկե, հաշմանդամություն ստացած զինծառայողների, զոհվածների հարազատների, ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների որոշակի համակարգ ձևավորված է: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գործում է, որը նախարարության տիրույթից մի փոքր դուրս է: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս ոլորտում էլ կառավարությունն ունի որոշակի անելիքներ: Շատ կարևոր եմ համարում, որ հիմնադրամի շահառուների շրջանակից դուրս գտնվող երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն չունեցող, բայց պատերազմով անցած մեր զինծառայողները զգան մեր աջակցությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Այս հանգրվանային իրավիճակում ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա՝ նախարարությունը կոչվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Ընդ որում՝ դա նորություն չէ, շատ վաղուցվանից է այդպես կոչվում: Եվ այդ անվանումը պահպանելով մենք դրել ենք որոշակի փիլիսոփայություն:

Գիտեք՝ իմ համոզմունքն այն է, որ մարդու սոցիալական պաշտպանությունն ապահովելու լավագույն ձևն արժանապատիվ աշխատանքն է: Այսինքն՝ մարդը լավագույնս սոցիալապես պաշտպանված է, երբ ունի պատշաճ աշխատանք: Եվ հենց սա պետք է լինի մեր նպատակադրման ուղղությունը: Իհարկե, մենք ունենք որոշակի խմբեր, մասնավորապես, կենսաթոշակառուների և այլն: Բայց ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ կենսաթոշակի փիլիսոփայությունը նույնպես հենված է աշխատանքի տրամաբանության վրա: Հետևաբար, ինչպես նախկինում հայեցակարգային-գաղափարական մակարդակում ընդգծել ենք, հիմա առավել ևս ուզում եմ ընդգծել, որ սոցիալական իրադրության, իրավիճակի փոփոխության մեր ընկալումը պետք է լինի քաղաքացիների համար աշխատանքի պատշաճ պայմաններ ստեղծելը: Ընդ որում՝ ես ուզում եմ էլի մեր ուշադրությունը հրավիրել, որ արդեն 21-րդ դարում աշխատունակություն հասկացությունն էլ իր սահմանները որոշակի փոխել է: Որովհետև այսօր ի հայտ են եկել այնպիսի մասնագիտություններ, այնպիսի հնարավորություններ, որ հենց այսօր Հայաստանի Հանրապետությունում շատ ծանր հաշմանդամության վիճակ ունեցող մարդիկ կարող են ունենալ լավ վարձատրվող աշխատանք»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին խիստ պատասխանատու և զգայուն ոլորտի կառավարումը իրեն վստահելու համար: Մկրտչյանը նշել է, որ վերջին երեք ամսիների ընթացքում հնարավորություն են ունեցել թիմային ամենօրյա աշխատանքի շնորհիվ վեր հանել մի շարք խնդիրներ և մարտահրավերներ: Նորանշանակ նախարարը վստահեցրել է, որ ջանք ու եռանդ չի խնայելու՝ գտնելու ծառացած խնդիրների լուծումները, որոնք իր ընկալմամբ, ունեն ինչպես կարճաժամկետ և միջնաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ կտրվածք:

«Մի շարք բարեփոխումներ արդեն իսկ ընթացքի մեջ են և մենք շարունակում ենք ամեն ինչ անել, որպեսզի դրանք հասնեն իրենց տրամաբանական ավարտին: Ինչ վերաբերում է հաշմանդամների պրոթեզավորման գործընթացին, ապա այն պատշաճ կերպով իրականացվում է: Այժմ հասել ենք վերջնական, ավարտական փուլին, և մեկնարկել է վերին վերջույթների ամպուտացված զինվորների պրոթեզավորման գործընթացը: Կարող ենք արձանագրել, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև տարածաշրջանի համար առաջին անգամ նման բարձր տեխնոլոգիաներով գերժամանակակից պրոթեզավորման գործընթաց է տեղի ունենոմ Հայաստանում: Բայց մենք դրան զուգահեռ նաև հաշմանդամություն ունեցող այլ անձանց համար էլ նոր աջակցող միջոցների ձեռքբերման և նոր հմտություններ ու գիտելիքներ տրամադրելու գործընթաց ենք սկսել: Հենց այս պահին էլ մեր միջազգային փորձագետներն ավելի քան 70 մասնագետների վերապատրաստում են նոր գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանին ներկայացնելու ուղղությամբ»,- ասել է Նարեկ Մկրտչյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է նախարարության սերտ համագործակցությունն Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի հետ: Վարչապետի խոսքով՝ քաղաքական որոշումները սաղմնային մակարդակից պետք է քննարկվեն խորհրդարանական գործընկերների հետ, որովհետև ի վերջո ամենակարևոր որոշումները հասնում են Ազգային ժողով: «Պետք է այս հարցում շատ սկզբունքային լինել, ընդ որում՝ սա վերաբերում է բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին, որպեսզի, այսպես ասած, միջգերատեսչական որևէ խզում մենք չունենանք»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է իրականացնել նախորդ երեք տարիների սոցիալական ծրագրերի գնահատում՝ վերլուծելու արդյունավետությունը և լավարկելու կամ փոփոխությունների ենթարկելու դրանք:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քանյե Ուեսթն այլևս չկա․ ռեփերը փոխել է իր անունըԹուրք հաքերը կոտրել է Թրամփի կայքն ու Էրդողանի մասնակցությամբ տեսանյութ հրապարակելՀՀ ՄԻՊ-ի պնդումներն ուռճացված են․ ՊՆ-ն՝ Գեղարքունիքում Ադրբեջանի ԶՈՒ-ի ներթափանցման մասինՀովհաննես Հարությունյանը Գյումրիում իշխող ուժի անհաջողությունը կապում է ընտրություններին մարդկանց ցածր մասնակցության հետ Ռուսաստանը պլանավորում է 1 միլիարդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ Ինչպես է ընտրվելու Գյումրիի քաղաքապետը․ կընտրվի հի՞ն, թե՞ նոր քաղաքական ուժիցՎթար՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին. կան տուժածներ «Kia»-ն վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 11-ամյա տղային Հասմիկ Խոջյանը՝ աշնանային կերպարումԱնահիտ Սիմոնյանին Դուբայում լուսանկարողը ներողություն է խնդրում երգչուհուց (տեսանյութ)ՀՀ ԶՈՒ-ում պատվաստումների ցուցանիշներն էապես բարձր են, քան քաղաքացիական բնակչության շրջանում. ՊՆ Քարվաճառում ադրբեջանցի էքսկավատորավարը ընկել է ժայռաբեկորի տակ ու մահացել (տեսանյութ) Պեսկովը պատասխանել է Էրդողանի սկանդալային հայտարարությանըՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են անցկացրել մայրաքաղաքի 33 խոշոր խանութներում Հղիների և պտղի համար COVID-19-ը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել. հետազոտություններ Պաշտպանից ճշտումներ կատարեք․ ՊՆ փոխնախարարը՝ ՄԻՊ-ի հայտարարության մասինԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերի հանձնաժողովի նիստ. ՈՒՂԻՂ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքներին մասնակցելու ցանկություն կունենա նաև ռուսական կողմը. Սանոսյան50-ամյա վարորդն ամենաբարձր աստիճանի խմած վիճակում «Opel»-ով վթարի է ենթարկվել«Պատվաստում. Լինել, թե չլինել, այս է խնդիրը». Ռոտենբերգը Տիգրան Արզաքանցյանի մասնակցությամբ տեսանյութ է տարածել ՊՆ-ն ոչինչ չի թաքցնում. փոխնախարարը՝ Փայլասարի մասին Ո՛չ քննիչը, ո՛չ դատախազը չեն կարող պատասխանել՝ արդյոք պիտանի են ձեռք բերված հրթիռները, թե ոչ․ Պատրոն Դավոյի պաշտպանԻ՞նչ պայմաններով է Հայաստանը համաձայնում և ներգրավվում 3+3 ձևաչափի շուրջ ընթացող գործընթացներում. ԱշոտյանՍյունիքում Քովիդ-19-ով վարակված 4 հոգի ծանր վիճակում է, 26 հոգի՝ միացված թթվածնային սարքին Հոկտեմբերի 19-ին Փաշինյանի համար պարզ էր, որ պատերազմը դեպի պարտություն է գնում. ո՞րն էր շարժառիթը. Շարմազանով Կապանից լավ չե՞ն տեսնում՝ սարը հայի՞, թե՞ ադրբեջանցու վերահսկողության տակ է Կանանց ազգային հավաքականի հերթական մարզումը (տեսանյութ) Ունենք պայմանավորվածություն, որ ապաշրջափակումը իրականացվի ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում. Մհեր Գրիգորյան Դատարանները մերժել են վարույթ ընդունել ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատախազության դեմ ներկայացված հայցադիմումները ԶՈՒ բարեփոխումների փաթեթը մանրակրկիտ կքննարկվի ԱԺ հանձնաժողովում. Անդրանիկ ՔոչարյանԿան բազմաթիվ խնդիրներ, որոնք բարդացնում են գործընթացը. Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման և սահմանագծման մասին «Այո′, մտահոգ ենք, Սյունիքում ունե՞նք պետական սահման». Աննա Գրիգորյանը՝ ՔոչարյանինՀայտնի են հանցագործություն կատարողները, կոծկողները և պատվիրատուն, բայց պատիժը ուշանում է. «Երկիր Ծիրանի» Արցախի նախագահը երախտագիտության մեդալով է պարգևատրել Կիևի հայ համայնքի նախագահ Նորիկ ԳևորգյանինԳեղամ Նազարյանը կառավարությանը կոչ է անում քարտեզների ճշգրտման հարցով Google-ի հետ աշխատանք տանել Հայաստանի և Ուկրաինայի օմբուդսմանները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ՀՀ պետական սահման ո՞րն ենք համարում, այնտեղ, ուր կանգնած է հայ զինվո՞րը․ Արթուր ՂազինյանՑույց՝ Հաագայի միջազգային դատարանի դիմաց. ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի ներկայացրած հայցն է լսում դատարանը Դավիթ Տոնոյանը պահանջելու է իրեն մասնակից դարձնել մատակարարված զենք-զինամթերքի որակի փորձաքննությանը. փաստաբաններ Աննա Հարությունյանի աշնանային լուսանկարը Մոսկվայից «Զորքերի հետքաշումը պարոն Ղազինյանի թեկնածության հետ առնչություն չունի». Անդրանիկ ՔոչարյանՌուսաստանն առաջատար է Հայաստանում կատարվող ներդրումների առումով. ՓաշինյանՆարե Գեւորգյանը՝ երեկոյան շքեղ կերպարում «Ձայններդ մի՛ բարձրացրեք իմ վրա», «Չհասկացա, էս ի՞նչ վիճակ ա»․ Քոչարյանն ու Մանուկյանը ԱԺ-ում վիճեցինՂազինյանը 8-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Ադրբեջանը զորավարժություններ է սկսել ԲերձորումՆախօրեին Հայաստանում գրանցվել է COVID-19-ով վարակման 1054 նոր դեպք, մահացել է 37 մարդՎարդանյան եղբայրների 300 մլն դրամ աջակցության շնորհիվ Հայաստանում 150 անապահով ընտանիք կերջանկանա (տեսանյութ)Անձնագրի տրամադրման կարգի փոփոխությունը ֆինանսական բեռ կլինի հասարակության համար Ինչ անել տոմսերը, եթե COVID-19 թեստի պատասխանը դրական է եկել
Ամենադիտված