Վերնիսաժի մոտ արձակված կրակոցներն ուղղված են եղել մոդել Սյուզան Սեդրակյանի սիրեցյալի դեմ. նոր մանրամասներ
Ինչպես արդեն հայտնել ենք, օգոստոսի 1-ին` ժամը 00։40-ի սահմանում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ կրակոցները հնչել են Խանջյան փողոցից դեպի Վերնիսաժ տանող հատվածում։
Դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից կրակված մոտ 8 պարկուճ։
Կրակոցների վայրից բավականին հեռու` Հանրապետության հրապարակի մոտ, Արամ Մանուկյանի արձանի դիմաց Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են «Range Rover» մակնիշի 50 DD 555 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կա կրակոցի մի քանի հետքեր։ Ավելի ուշ պարզվել է, որ այն վարելիս է եղել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 26-ամյա Արմեն Վիրաբյանը, ով «Semur & co» ընկերության սեփականատերերից մեկն է:
Կան տեղեկություններ, որ Վիրաբյանը հայտնի մոդել Սյուզան Սեդրակյանի սիրելին է: