Կոռեկտ մնացեք, վարչապետին անունով դիմելու դեպքում կարգապահական տույժ կկիրառեմ․ Սիմոնյանը՝ Մանուկյանին
ՔաղաքականՆիկոլենք գլուխ էին գովում, որ մասնակցել են քառօրյա պատերազմին: «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի այս արտահայտությունը հունից հանեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:
«Ես խնդրում եմ Ձեզ կոռեկտ մնալ, վարչապետին անունով, անունը ձևափոխելով, կամ որևիցե այլ կերպ դիմելու պարագայում, ես կկիրառեմ կարգապահական տույժ»,-ասաց Ալեն Սիմոնյանը: