Իրավիճակից դուրս գալու երկու տարբերակ կա. Սեյրան Օհանյան
Քաղաքական«Խորհրդարանական պետության պայմաններում իրացնել քաղաքական զսպումների գործուն մեխանիզմները ընդդիմության կողմից չստացվեց, որովհետև իրենց երկու գործընկերներն անազատության մեջ են հայտնվել պատգամավոր ընտրվելուց հետո։ Մուրճի քաղաքականության ընթացքում են վերջիններս հայտնվել անազատության մեջ՝ ակնհայտ խոսքերից հետո, որ ընտրություններից հետո որոշ համայնքապետեր կհայտնվեն ճաղավանդակի հետևում»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, Ազգային ժողովի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Իրավիճակից դուրս գալու երկու տարբերակ կա՝ կամ մուրճին պետք է հակադրենք հանքահատ մուրճ՝ քանդենք այդ պատը, կամ պետք է այսպիսի քննարկումներ լինեն»։
Օհանանը հիշեցրեց, որ չպետք է մոռանալ, որ ապրում ենք ծանրագույն ժամանակահատվածում։