Ես խոսում եմ արժեքներից, դուք՝ անձերից․ Ջուլֆալակյանը մեկնաբանել է իր աղմկահարույց գրառումը
Սպորտ«Աստծո դատաստանից չես խուսափի…
հ.գ. Քանի որ շատերը խնդրեցին պարզաբանել գրառումս, պարզաբանում եմ.
Հաճախ ասում են՝ ինձ հասկանալը դժվար է. ես խոսում եմ արժեքներից, դուք՝ անձերից:
Այս անգամ ևս... չհասակացա,
թե ու՞մ ուղղորդմամբ և ինչու՞, գրառումս վերագրվեց ինչ որ կոնկրետ անձի: Այն ինչ, դա նորից վերաբերում էր արժեքներին: Իսկ արժեքը հունահռոմական ըմբշամարտի ազգային հավաքականն էր:
Այս թեմայով ասելիք այլևս չունեմ: Կարծում եմ,միտքս առավել քան պարզ է»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆակայանը՝ հավանաբար նկատի ունենալով հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանին, քանի որ օրերս Ջուլֆալակյանը ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե հավաքականի որոշումը, ըստ որի Տոկիոյի օլիմպիական խաղերին 77 կգ քաշում մեկնելու է Կարապետ Չալյանը, անարդար է, քանի որ իրեն Չալյանի հետ գոտեմարտելու հնարավորություն չի տրվել։
Նշենք, որ Արսեն Ջուլֆալակյանը սկզբում միայն այս գրառումն էր արել՝ «Աստծո դատաստանից չես խուսափի…», այնուհետև, սոցցանցում արժանանալով քննադատությունների, թե ինչպես կարող է նման գրառում կատարել ադրբեջանցի մարզիկին պարտված ըմբիշ Կարապետ Չալյանի մասին, Ջուլֆալակյանը հետգրություն ավելացրեց՝ նշելով, որ իր գրառումը անձերի չէր վերաբերում։
Հիշեցնենք, որ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Չալյանը մրցել էր Ադրբեջանից Ռաֆիգ Հուսեյնովի հետ: Գյումրեցի մարզիկը պարտվել էր 4:1 հաշվով: