Թուրքիայի հարավում անտառային հրդեհներից մոտ 80 բնակավայր է տուժել (լուսանկարներ)
ԼուսանկարներԹուրքիայում 5 նահանգների 78 բնակավայրերի վնաս է պատճառվել երկրի հարավում անտառային հրդեհների պատճառով, հայտարարել է գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին:
«Մեր 5 գավառներում 78 բնակավայրեր տուժել են հրդեհներից, վնասներ են հասցվել 2219 ֆերմերների: Այն կփոխհատուցվի գնահատումն ավարտելուն պես», - լրագրողներին ասել է Պակդեմիրլին: Նրա խոսքով՝ հրդեհների մարման աշխատանքներին մասնակցում է 16 ինքնաթիռ, 9 անօդաչու թռչող սարք, 51 ուղղաթիռ, 960 հրշեջ մեքենա և մոտ 5200 մարդ: Նա հավելել է, որ արտասահմանյան օգնության շնորհիվ` երկկենցաղ օդանավերի թիվը 3-ից դարձել է 6, իսկ ուղղաթիռներինը՝ 45-ից 57: