Տոնի Կրոսը ժամանակավորապես չի խաղա «Ռեալում»
ՍպորտՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսի մոտ բժիշկները ախտորոշել են աճուկային խնդիրներ (պուպալգիա), հայտնում է ֆուտբոլային ակումբի կայքը:
31-ամյա խաղացողի վերականգնման ժամկետները հստակեցված չեն: Ըստ Marca-ի՝ Կրոսը բաց կթողնի առնվազն մեկ ամիս:
Օգոստոսի 14 -ին Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Ռեալը» կխաղա «Ալավեսի» հետ: