«Չելսին» Լուկակուի համար կառաջարկի մինչեւ 130 մլն եվրո
СпортԼոնդոնի «Չելսին» առաջարկ է պատրաստում Միլանի «Ինտերին» Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ռոմել Լուկակուի տրանսֆերի վերաբերյալ, Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Չելսին» պատրաստ է «Ինտերին» վճարել 100 միլիոն եվրո, ինչպես նաև փոխանցել պաշտպան Մարկոս Ալոնսոյին: Գործարքի ընդհանուր գումարը կկազմի մոտ 120-130 մլն եվրո: 28-ամյա հարձակվողին առաջարկվում է երկարաժամկետ պայմանագիր՝ յուրաքանչյուր մրցաշրջանում 12 միլիոն եվրո աշխատավարձով:
Լուկակուն «Ինտեր» է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» 2019 թվականի օգոստոսին՝ 74 միլիոն եվրոյի դիմաց: Միլանյան ակումբի կազմում հարձակվողն անցկացրել է 95 հանդիպում և դարձել 41 գոլի հեղինակ: Լուկակուն այս ամառ Բելգիայի ընտրանու հետ դուրս եկավ ՈւԵՖԱ ԵՎՐՈ 2020-ի քառորդ եզրափակիչ՝ հինգ խաղում դառնալով չորս գոլի հեղինակ: