Սիրիայում զինվորականներով ավտոբուս է պայթել
МирՍիրիայի պետական հեռուստատեսությունը չորեքշաբթի օրը հայտնել է, որ Դամասկոսում բանակային ավտոբուս է պայթեցվել:
«Այսօր առավոտյան Սիրիայի բանակային ավտոբուս է պայթեցվել Մասակին ալ -Հիրսի շրջանում՝ Դամասկոսի արևմուտքում։ Կան տեղեկություններ զոհվածների և վիրավորների մասին», - հայտնում է «Իխբարիա» հեռուստաալիքը:
Ավելի ուշ հեռուստաալիքը, որպես պայթյունի պատճառ, նշել է էլեկտրական կարճ միացումը: Ըստ հեռուստաալիքի աղբյուրի՝ ավտոբուսի վարորդը զոհվել է, երեք մարդ վիրավորվել է: