Ճապոնիայի ափերին տեղի է ունեցել 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
ԱշխարհՃապոնիայի ափերին տեղի է ունեցել 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 00: 33 -ին: Էպիկենտրոնը գտնվել է Հոնսյու կղզում գտնվող Հասակի բնակավայրից 120 կիլոմետր հյուսիս -արևելք: Հիպոկենտրոնը ընկած է 10 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: