Նախկին ղեկավարներն էլ ունեն բավականին լավ առանձնատներ, որոնք կարելի է հիմա վերցնել. Ալեն Սիմոնյան
Political«Մի՛ շտապեք, արդարադատությունը հասնելու է իր առաքելությանը, որն ունի»: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, ԱԺ-ում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Երբ 2010 թ-ին ԱԺ-ում գրվում էր, որ Շուռնուխի հակառակ կողմը Ադրբեջանն է և որևէ մեկը ձեռքով չի խփում սեղանին, ձայն չի հանում, դա մտածելակերպ է, բա այդ ժամանակ ինչու՞ որևէ մեկը ձայն չէր հանում: Ոչ Հայաստանի Հանրապետությունը և սովետական երկրները այս պահի դրությամբ դեմարկացիա և դելիմիտացիա չեն արել, ուստի 2010թ․ ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը» կարող է հանդիսանալ իրավական փաստ, որը բանակցությունների ժամանակ կարող է դրվի սեղանին և կողմերն ասեն, թե հայկական կողմն է որոշել, այստեղ պետք է կանգնեն ադրբեջանական զինվորները»:
Անդրադառնալով ընդդիմության առաջարկին, որ Գլխավոր դատախազը հրավիրվի ԱԺ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորների կալանավորման վերաբերյալ պարզաբանումներ տալու համար, Սիմոնյանն ասաց.
«Ենթադրենք դատախազը գալիս էր այստեղ և ասում էր՝ այո կամ ոչ, դրանից ձեր նշած իրավիճակը լուծվո՞ւմ էր: Դուք ուղղակի ձեզ համար արդարացում էիք ստեղծում այստեղ գործունեություն ծավալելու համար՝ ձեր ընկերների առջև, որպեսզի ցույց տայիք, որ դուք, այնուամենայնիվ, պրոցեսը շարունակում եք: Այսինքն՝ լուծումն այն էր, որ դատախազը գար, այստեղ ասեր՝ ոչ, չե՞ն կարող գալ: Դա ընդհանրապես կառուցողական չէր»,-ասաց Սիմոնյանը և հարց ուղղեց ընդդիմությանը՝ ինչո՞ւ ԱԺ փոխնախագահի պաշտոնում չեն առաջադրում կալանավորված պատգամավորներին.
«Կարող է մենք ընտրում էինք, և ելույթի առիթ չէր լինում»,-ասաց Սիմոնյանը: