Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
НКՎարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության հասարակայնության և կապերի հետ բաժնից։
«Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Այսպիսով, զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածներից տարհանվել է 1630 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծռայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,-հայտնում են ԱՀ ՆԳՆ-ից։