«Իմ տղա, ցանկանում եմ, որ քո կյանքում շատ երջանիկ պահեր լինեն». Լուսինե Թովմասյանը նշում է որդու 2-ամյակը (լուսանկարներ)
Լուսանկարներ«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանի որդին` Ալեքը, այսօր դառնում է 2 տարեկան։
Լուսինեն այս օրերին ընտանիքի հետ Կիպրոսում է, որտեղ տոնել են Ալեքի ծնունդն ու նոր ֆոտոշարք արել։
«Իմ տղա, ցանկանում եմ, որ քո կյանքում շատ երջանիկ պահեր լինեն, որոնցից աչքերդ փայլեն ուրախությամբ և ջերմությամբ, ինչպես այս պահին։ Ծնունդդ շնորհավոր, Ալեք»,- Ինստագրամում հրապարակված լուսանկարներին կից գրել է երիտասարդ մայրիկը։