Բորտուղեկցորդուհին հարստացել է «մերկ» լուսանկարներով
ԺամանցԲորտուղեկցորդուհի Ամանդա Սոմերը աշխատել է իռլանդական RyanAir ավիաընկերությունում, սակայն հարստացել է անկեղծ լուսանկարներ վաճառելով: Այս մասին գրում է The Sun-ը:
27 -ամյա Ամանդան 2020 թվականին թողել է բորտուղեկցորդուհու աշխատանքը: Ֆինանսական դժվարությունների պատճառով նա որոշել է գրանցվել OnlyFans հարթակում:
Նշվում է, որ աղջկա ընկերը կտրականապես դեմ է եղել գումար վաստակելու նման միջոցին:
«Ես որոշեցի, որ OnlyFans-ը լավ գաղափար է, քանի որ այնտեղ կարող եք աշխատել ձեր հեռախոսով, և ոչ ոք ոչինչ չի իմանա: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում ընկերս կասկածեց, որ ես իրենից ինչ-որ բան եմ թաքցնում և գտավ իմ բջջային հեռախոսում գտավ ծրագիրը: Նս վերջնագիր դրեց իմ առջև և ստիպեց ինձ ընտրել իր և իմ աշխատանքի միջև: Ես ընտրեցի կայուն եկամուտը», - կիսվել է աղջիկը:
Այսպիսով, Սոմերը սկսել է վաստակել ամսական մոտ 15 հազար ֆունտ ստերլինգ: Այնուամենայնիվ, այս «աշխատանքի» պատճառով նա չի կարողանում սեր գտնել, քանի որ «շատերը վախենում են այս աշխատանքից»:
«Ես չեմ ցանկանում առցանց ծանոթանալ: Ես երազում եմ գտնել իմ սերն իրական կյանքում և մեկնել ճանապարհորդության` արկածախնդրություններ փնտրելու», - ասել է Ամանդան: