Աշխարհի ամենամեծ բերան ունեցող ամերիկուհին ցույց է տվել, թե ինչպես է կրկնակի սենդվիչ ուտում
ԺամանցԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի բնակչուհի Սամանտա Ռամսդելը, որն ունի աշխարհի ամենամեծ բերանը, ցույց է տվել, թե ինչպես է կրկնակի սենդվիչ ուտում: Տեսանյութը հայտնվել է նրա Instagram-յան օգտահաշվում:
Վերջերս Սամանտան հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում ` իր անատոմիական առանձնահատկությունների շնորհիվ: Նա կարող է մի ամբողջ կանաչ խնձոր դնել իր բերանում և միանգամից կծել չորս չիսբուրգերներից, որոնք իր բերանում դրված են իրար վրա:
Ռամսդելը ակտիվորեն օգտագործում է իր ոչ ստանդարտ տեսքը տեսանյութերում, որոնք տեղադրում է սոցիալական ցանցերում: Նա TikTok-ում ունի 1.7 միլիոն հետևորդ, իսկ Instagram-ում ՝ գրեթե 90 հազար:
«Իմ բերանն ինձ առանձնացրել է միլիոնավոր կատակերգուներից, երգիչներից և այլ բովանդակություն ստեղծողներից: Ես երբեք չեմ մտածել, որ բերանի շնորհիվ կարելի է պոպուլյար դառնալ, բայց դա անհավատալի է», - ասել է Սամանտան: