«Եկեք գողանալուց չխոսենք, հա». Ալեն Սիմոնյանը նկատողություն արեց Գեղամ Մանուկյանին
ՏեսանյութերԱԺ-ում իրավիճակը կրկին լարվեց այս անգամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ելույթից հետո, որում վերջինս անդրադարձավ ընդդիմադիր գործընկերներին։
Սերգեյ Բագրատյանի ելույթից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը տեղից սկսեց խոսել, ինչին արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ես նկատողություն եմ հայտարարում ձեզ պարոն Մանուկյան։ Եկեք գողանալուց չխոսանք, որովհետև շատ բաներ կարան հնչեն այս դահլիճում ու վստահեցնում եմ` հնչելու են։ Դուք ամբիոնից բազմաթիվ բաներ եք ասում, որոնց հետ առնվազն համաձայն չենք, բայց մենք տեղից չենք բղավում»,-ասաց ԱԺ նախագահը։