«Հայաստան» խմբակցությունը կրկին առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը
ПолитическиеԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղթելյանը չընտրվեց։ Նա ստացել է կողմ 53, դեմ՝ 50 ձայն, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Նշենք, որ ընտրվելու համար անհրաժեշտ է 54 ձայն։
Ըստ ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքի՝ պետք է անցկացվի ԱԺ փոխնախագահի նոր ընտրություն։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ երկրորդ քվեարկության համար էլ առաջադրվում է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։