Ձեր մեկ պատգամավորը չի մասնակցել քվեարկությանը, ավելի կարևոր գործ ունե՞ր. Ալեքսանյանը` Օհանյանին
Видео«ԱԺ «Հայաստան» խմբակցության մեկ պատգամավորը չի մասնակցել Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրելու քվեարկությանը։ Ինչու՞ չի մասնակցել քվեարկությանը, ավելի կարևոր գործ ունե՞ր»։ Այս մասին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հարցրեց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Սեյրան Օհանյանն ասաց, որ խմբակցության այսօր խորհրդարանում ներկա բոլոր 26 պատգամավորները մասնակցել են քվեարկությանը։
«Որքանով տեղյակ եմ մեկ անվավեր է եղել և այսօր այդ ամենն ասել դաշինքի մասին կարծում եմ ճիշտ չէ։ 26 հոգին էլ մասնակցել են քվեարկությանը։ Մեր պատգամավորներից երկուսը կալանավորված են, իսկ մեկը` հարգելի պատճառներով այստեղ չէ»,-ասաց Սեյրան Օհանյանը։