Ալիսոնը երկարաձգեց պայմանագիրը «Լիվերպուլի» հետ
SportԴարպասապահ Ալիսոն Բեկերը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ, հայտնում է անգլիական ֆուտբոլային ակումբի կայքը:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, 28-ամյա բրազիլացու նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը:
Ալիսոնը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Ռոմայից» 2018 թվականին: Մերսիսայդցիների կազմում դարպասապահը դարձավ Անգլիայի չեմպիոն, հաղթեց Չեմպիոնների լիգան, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնությունը: 2019-ին Ալիսոնը ճանաչվեց տարվա լավագույն դարպասապահ՝ ՖԻՖԱ-ի վարկածով: Ավելի վաղ «Լիվերպուլը» նոր պայմանագրեր էր կնքել անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի և բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինյոյի հետ: