Ֆրանսիայի բնակչությանը կառաջարկի երրորդ անգամ պատվաստվել COVID֊19֊ի դեմ․ Մակրոն
МирՖրանսիան արձակուրդային սեզոնի ավարտից հետո կսկսի COVID-19 պատվաստանյութի երրորդ դոզան առաջարկել տարեցներին և խոցելի բնակչությանը, հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը:
«Մենք, ինչպես և մյուս եվրոպական երկրները, պատրաստվում ենք սկսել կորոնավիրուսային պատվաստանյութի երրորդ դոզայի ներմուծումը տարեցների և խոցելի խմբերի համար», - ասել է Մակրոնը:
Ֆրանսիայում երրորդ դեղաչափի պլանավորումը կսկսվի արձակուրդային սեզոնի ավարտից հետո: Ֆրանսիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում պատվաստումների արշավի մեկնարկից ի վեր՝ բնակչության 53% -ն արդեն լիովին պատվաստված է կորոնավիրուսի դեմ (35 738 643 մարդ), բնակչության 63,6% -ը ստացել է պատվաստանյութի մեկ դոզան (42 895 720 մարդ):