Ձեզ հետ որևէ մեկն ընկերություն անել չի ուզում․ ձեզանից ենք սուտը սովորել. Լուսինե Բադալյանը՝ ընդդիմությանը
VideoԽնդրում եմ, անպայման, ֆիքսել, որ Իշխան Սաղաթելյանը կրկին դահլիճում չէ, երբ քննարկվում է նրա՝ փոխնախագահ լինելու հարցը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, ԱԺ ամբիոնից ասաց իմքայլական պատգամավոր Լուսինե Բադալյանը:
«Նիստերը մեկնարկել են երկուշաբթի օրը, այսօր արդեն հինգշաբթի է, մենք ընդամենը կատարել ենք երեք ընտրություն, եթե ամեն մեկին միջինում հատկացնեինք 2 ժամ, ապա մեկ օրվա ընթացքում ընտրությունը կկատարեինք և կվերջացնեինք: Ի՞նչ ենք արել մենք երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի. դուք ելույթներ եք ունեցել և մանիպուլացրել եք ժողովրդին»,- ասաց պատգամավորը՝ ըննդիմությանը:
Մանրամասները՝ տեսանյութում: