Թուրքիայում տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է տարեց կինն ընկնում ժայռից (տեսանյութ)
ВидеоԹուրքիայում տղամարդը պատահաբար նկարահանել է, թե ինչպես է իր 71-ամյա զոքանչն ամբողջ ընտանիքի աչքի առաջ ընկնում ժայռից ու մահանում: Հաղորդում է Daily Mail-ը:
Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Արդվին նահանգում: Կադրերում երեւում է, թե ինչպես է զբոսաշրջիկների խումբը նեղլիկ ճանապարհով քայլում դեպի ժայռի եզրը: Առաջինը գնում է տարեց կինը, որի հարազատները խնդրում են նրան զգույշ լինել:
Նկարահանումների ժամանակ Կադիր Սահիները ակամայից ֆիքսել է այն պահը, երբ զոքանչը քայլում է դեպի ժայռի եզրը՝ ներքև նայելու համար, կորցնում հավասարակշռությունը և ընկնում ժայռից:
Նրա ընտանիքը, ներառյալ ամուսինը՝ Մեհմեթ Կարադեմիրը, դուստրը՝ Այլան և թոռնուհին՝ Սերենը, սարսափով հետևում էին կատարվածին:
Տեսագրության մեջ լսվում է, թե ինչպես է դուստրը մորը նախազգուշացնում` «Մի գնա, մայրիկ, ոչ, մայրիկ, մի գնա», երբ վերջինս մոտենում էր ժայռի եզրին:
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու բուժաշխատողները հայտնաբերել են տարեց կնոջ դին: