«Հայաստանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները». Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրուրդը հայտարարություն է տարածել
Иностранный«Երկար ժամանակ անց Հարավային Կովկասում հաստատվեց խաղաղության և բարգավաճում: Հայաստանը պետք է գնահատի այս հնարավորությունը և վերջ տա սադրանքներին ու հարձակումներին»,- ասված է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում ընդունված հայտարարության մեջ, որը նախագահել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիայի Անվտանգության խորհուրդը հայտարարության մեջ կոչ է արել Հայաստանի ղեկավարությանը կատարել իր ստանձնած պարտավորությունները և զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ:
Նշենք, որ հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Հուլիսի 31-ին էլ ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։