«Ցանկացած պատգամավոր, որը դեմ կքվեարկի Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծմանը, չի կարևորում Արցախի խնդիրների մշտական, հետևողական լուծումը։ Հանձնաժողովը ցույց կտա, որ մեր երկիրը կանգնած է մեր հայրենիք Արցախի կողքին և պատրաստ է կիսել մեր հայրենիքի ցավը»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, ԱԺ-ում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Վլադիմիր Վարդանյանի խոսքին, թե «Տրամաբանական չէ ՀՀ ԱԺ-ում Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելը»: