Թատրոն քանդող մարդիկ մասնակցում են վանդալիզմի. Կամերայինի դերասանները վարչապետի հետ հանդիպում են պահանջում
ОбществоԿամերային թատրոնի դերասաններն այսօր՝ օգոստոսի 6-ին, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ:
«Քիչ առաջ հանդիպեցինք կառավարության անդամներից մեկի հետ, նշեցինք, որ ցանկանում ենք հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ: Կոլեկտիվով որոշեցինք ևս մեկ անգամ բաց նամակ հղել Նիկոլ Փաշինյանին, որտեղ նշված կլինի՝ ցանկանում ենք հանդիպել նրա հետ»,- ասաց դերասանուհին:
Նա այն կարծիքին է, որ միայն տեխնիկական փոքրիկ սխալի պատճառով չարժե թատրոնը փակել. «Խզմալյանն ասում է, որ թատրոնը շեղվել է իր հիմնական կանոնադրական առաքելությունից, սակայն մեր բոլոր ներկայացումները, հատկապես, մանկականը երժշտական են, իսկ Խզմալյանը նշում է, որ ճիշտ չէ, երբ դերասանները երգում, են ֆանագրամայի տակ: Այստեղ խնդիրը միայն տեխնիկական է և շատ հեշտ լուծելի: Կառույցները, որոնք ունեն ինչ-ինչ խնդիրներ, չեն փակվում չէ՞ դպրոցը, որն ունի ջեռուցման խնդիր չի փակվում, այսինքն կարելի է գտնել այլ ճանապարհ և լուծումներ առաջարկել»,- նշեց դերասանուհին:
Մեկ այլ դերասան էլ ասաց՝ հուսով է վարչապետի հետ հանդիպումը կհաջողվի, իսկ թե հակառակ դեպքում՝ ինչ քայլերի են դիմելու, դերասանական կազմը դեռ չի որոշել. «Մեր պայքարը ազնիվ է, մենք գիտենք, որ 150 տոկոս ազնիվ ենք: Թե ինչի առաջինը մեզանից սկսեցին, չգիտենք, հիմնավորում չկա: Նրանք ներքին մասնագիտական խմբով, իրենք իրենց են որոշել այս ամենը: Թատրոն քանդող մարդիկ մասնակցում են վանդալիզմի»,- ասաց դերասանը:
Նրանք այն կարծիքին են, որ, Կամերային թատրոնից բացի, ավելի հարամարվետ և լայն տարածքներ կան, և իմաստ էլ չկա թատրոնը քանդելու: