ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող տիկինը անվայելուչ արտահայտություններ է արել. Նազելի Բաղդասարյանը՝ Աննա Մկրտչյանի մասին
PoliticalՏիկինը, որ ելույթ էր ունենում ԱԺ ամբիոնից անվայելուչ այլ արտահայտություններ է արել, որոնց մասին ես իմ ելույթում անդրադարձել եմ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթին:
Վերջինս իր ելույթում նախ վարչապետին կոչել էր անունով՝ «Նիկոլ», ապա կիրառել նաեւ «կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտությունը, որից հետո նիստը վարողի հրահանգով անջատեցին խոսափողը: