Կապանի ավագանու 15 անդամներից 6-ը հրաժարականի դիմումներ են գրել. Aravot.am
ՔաղաքականԿապան համայնքի ավագանու 15 անդամներից 6-ը՝ Վիլեն Գրիգորյանը, Շանթ Դավթյանը, Կարեն Մարտիրոսյանը, Վաչե Ասրյանը, Իվան Կոստանդյանը, Արա Մկրտչյանը դիմել են համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 10-ից դադարեցնում են ավագանու անդամի պարտականությունները, գրում է Aravot.am-ը։
Ավագանու անդամները հրաժարականի պատճառների մասին դիմումներում չեն նշել։
Տարածված լուրերի համաձայն, նրանք հրաժարականի դիմում են ներկայացրել Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի հորդորով։