Անդրեն պատերազմի ժամանակ հասավ Հայաստան ու թիկունքին ահռելի օգնություն բերեց, պատռեք նրա պաստառները. Ռոբերտ Հայրապետյան
ԲլոգոսֆերաՃիշտ եք անում, որ պատռում եք Անդրեի նկարով պոստեռը, որովհետև ինքը Ադրբեջանի սև ցուցակում է՝ «Սարի աղջիկ» երգի «համար»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
«Ճիշտ եք անում նաև էն պարզ պատճառով, որ պատերազմի ժամանակ հասավ Հայաստան ու թիկունքին ահռելի օգնություն բերեց: Հա, ու ի վերջո ոնց կարելիա հանդուրժել մի մարդու պոստեռ, ով Արցախի հանձնումից հետո կատեգորիկ վարքագիծ ունի Նիկոլ-Արայիկ դավաճանական տանդեմի հանդեպ ու նպատակ ուներ ոգեկոչման երեկո անել Արցախում:
Հեսա Նիկոլը կգա, ծափ կտաք... »,- գրել է Հայրապետյանը: