Մեսսիի՝ «ՊՍԺ» տեղափոխվելու դեպքում Մբապպեն կհեռանա
ՍպորտՀարձակվող Կիլիան Մբապպեն, ամենայն հավանականությամբ, կլքի «Պարի Սեն Ժերմենը», եթե ֆրանսիական ակումբը պայմանագիր կնքի Լիոնել Մեսսիի հետ: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է լրագրող Անդրես Օնրուբիա Ռամոսը:
Ինչպես նշվում է, «ՊՍԺ» -ն համաձայնության է եկել 34-ամյա արգենտինացու տրանսֆերի հարցով։ Տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ ժամանակներս: Ըստ մամուլի հրապարակումների՝՝ փարիզյան ակումբը Մեսսիին առաջարկել է պայմանագիր երկու մրցաշրջանով՝ ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակով:
Ինչպես հայտնի է, հինգշաբթի օրը «Բարսելոնան» հայտարարեց, որ նոր պայմանագիր չի կնքի Մեսսիի հետ։