«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար Մարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն Իրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվել Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին 

Հայաստան, երկիր արոտավայր. Վահե Հովհաննիսյան

Հասարակություն

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը հոդված է հրապարակել, որում, մասնավորապես, ասվում է․ 

«Սա «Հրազդան» մարզադաշտի այսօրվա վիճակն է։ Ձորափով անցնելիս պատահաբար հայտնաբերեցի այս հուսահատ տեսարանը. Լքված, դատարկ, անհեռանկար։ Խոտածածկի փոխարեն թփեր ու ամբողջական ծառեր են աճում։ Թվում է, թե տեր ունի, բայց անտեր է։

Շքեղ, հսկայական մարզադաշտի փառահեռ պատմությունն ու այսօրվա խղճուկ վիճակը շատ նման են այսօրվա Հայաստանին։

Ինչո՞ւ Հրազդանը կամայական որոշմամբ պետք էր տրվեր մեկին։ Ինչո՞ւ 10-15 տարի պետք է որպես պետություն ու որպես հասարակություն անտարբեր նայեինք, թե ինչպես է ոչնչացվում մարզադաշտը։

«Հրազդանը» մի քանի սերունդների աննկարագրելի էմոցիաների, մի քանի սերունդների, մեր պատմության թանգարանն է, մեր փառահեղ հաղթանակների, ցավալի պարտությունների, հայկականության սիմվոլը։ Մենք դա գնահատեցի՞նք։ Մենք ընդվզեցի՞նք, երբ մեր աչքի առաջ այն փլուզվում էր։ Եթե մենք չկարողացանք պահել «Հրազդան» մարզադաշտը, մենք ինչպե՞ս պետք է կարողանայինք պահել Շուշին։ Սրանք ուղիղ իրար հետ կապված հարցեր են։

Տեսարանը ձորով դեպի մարզադաշտ՝ շքեղ է։ Աշխարհում քիչ քաղաքներ իրենց կենտրոնում ունեն նման տեսարան։ Ով ունի՝ դողում է դրա վրա, դարձնում հպարտության առարկա։ Ի՞նչ ենք արել մենք ձորի հետ՝ խորովածանոցներ, քյաբաբնոցներ, աղբ, 25 տարի թուրքական երաժշտության ոռնոց։

Մենք չենք հարգում ո´չ մեր հիշողությունը, ո´չ մեր սերունդներին, ո´չ մեր ծնողների պատմությունը, ո´չ մեր քաղաքը, ոչ՝ մեզ։ Եթե հարգեինք՝ թույլ չէինք տա «Հրազդանի» վերածումը արոտավայրի։

Եթե հարգեինք, Հայաստանն այս վիճակում չէր լինի ու ինչ-որ պահի հնարավոր կլիներ կասեցնել փլուզումը։ Մենք գիշատիչի պես անտարբեր ենք մենք մեր քաղաքի, մեր երկրի, Շուշիի, մեր տղերքի, մեր արժանապատվության հանդեպ։

Այս օրերին աշխատում եմ «Ինչու փլուզվեց իմ երկիրը» գրքի վրա։ «Հրազդանի» տեսարանից հետո իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ բոլորս գիտենք հարցի պատասխանը, ուղղակի չենք ասում։

Ի դեպ, եթե հիշողությունս չի դավաճանում, «Հրազդանում» վերջին կարևոր խաղը Հայաստան-Թուրքիան էր՝ նախագահներ Ս. Սարգսյանի և Գյուլի մասնակցությամբ։

Կար ժամանակ, երբ Թուրքիայի ղեկավարը Երևանում ֆուտբոլ էր նայում։ Եվ կա ժամանակ, երբ Թուրքիայի ղեկավարը մեզ վրա բայրաքթարներ է ուղարկում։

«Հրազդան» մարզադաշտի այս վիճակը ստիպում է հարցերին նայել այլ տեսանկյունններից. 30 տարի չարչրկված, 30 տարի մաշեցրած տեսանկյունները անիմաստ են։ Անիմաստ է խնդիր դնել՝ ամեն օր իշխանությանն ասել, որ դու վատն ես  կամ շատ վատը։

Անիմաստ է մեղադրել այն իշխանությանը, որը չես կարողանում փոխել՝ այսքանից հետո։

Անիմաստ է պայքարել մի քանի անկլավի համար, երբ քո հասարակությունն ինքն այսօր իր էությամբ մի մեծ անկլավ է, որը չունի ուղիղ կապ ո´չ 21-րդ դարի, ոչ էլ իր անցյալի հետ։

Չի մտնում ուղեղդ, թե Շուշի, Հադրութ, Դադիվանք կորցնելուց, մի ամբողջ սերունդ կործանելուց հետո ո՞նց է հնարավոր, որ քո երկրում քեֆն ու սալյուտը մի օր չընդհատվի։ Սա ավելի վտանգավոր խնդիր է, քան՝ ստորագրվելիք ցանկացած որակի փաստաթուղթ ու պայմանագիր։

Հարցադրումները և տեսանկյունները պետք է փոխվեն։

Մենք չհասկացանք, թե ինչպիսի պետություն պետք է կառուցենք, երբ  Շուշին ու Հադրութը մերն էին, հիմա պետք է հասկանանք, թե ինչպիսի պետություն ենք կառուցելու, երբ Շուշին ու Հադրութն այլևս մերը չեն։

Ո՞րն է այս երկրի ապագան, ո՞րն է ռեսուրսը՝ ավելի լավ երկիր կառուցելու։ Ի՞նչը պետք է փոխենք մեր մեջ, ի՞նչը պետք է մերժենք մեր մեջ, որ ունակ լինենք լուրջ պետության։

Եթե այս հարցերի պատասխանը մենք չգտնենք, ապա ամբողջ Հայաստանին է սպասում «Հրազդան» մարզադաշտի ճակատագիրը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Ամենադիտված