Եթե խոսքի ազատությունն այդքան չսահմանափակվեր, չէր լինի արծրունհովհաննիսյանական իրականության ձևավորում. Վարդևանյան
Video«Եթե ռազմական դրության ժամանակ կառավարության որոշմամբ խոսքի ազատությունն այդքան չսահմանափակվեր, չէր լինելու Արծրուն Հովհաննիսյանական իրականության ձևավորումը, որը հանգեցրեց նրան, որ պատերազմի վերաբերյալ ոչ ոք իրական պատկեր չէր կարողանում ընկալել»։ ԱԺ-ում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Բոլոր այն դեպքերում, երբ մի զանգվածային լրատվամիջոց տեղեկություն էր հայտնում, որը հաճելի չէր այն իրականությանը, որը թելադրվում էր, պարզապես տուգանվում էինք։ Հիմքն էլ կառավարության որոշումն էր, որն էլ հետագայում այդպիսի սահմանափակումների մասով ճանաչվեց Սահմանադրությանը հակասող և անվավեր»,-նշեց պատգամավորը։
«Պատերազմից հետո ռազմական դրության տևական պահպանման նպատակը քաղաքական որոշակի գործընթացներ առկախելն էր, սակայն ԱԺ պետաիրավական հանձնաժողովը պատգամավորի կարծիքով կարող էր կոնկրետ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ռազմական դրության վերաբերյալ կառավարության որոշումը չլիներ այնպիսին ինչպիսին կար, մասնավորապես խոսքի ազատության սահմանափակումների մասով»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: