Աղերսում եմ ձեր դրական քվեն, երբ ինձ անձեռնմխելիությունից զրկելու հարց բարձրացվի․ Վարդանյանը՝ ՔՊ-ին
Video«Հարգելի գործընկերներ, եթե ինչ-որ մի պահ, Աստված մի արասցե, կքննարկվի հարց՝ ինձ անձեռնմխելությունից զրկելու վերաբերյալ, խնդրում եմ, աղերսում եմ ձեզ՝ տալ դրական քվե, քանի որ ես չեմ ուզում պատսպարվել անձեռնմխելիությամբ»: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, ԱԺ-ում ասաց պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Վարդևանյանին: