Ընդունելի չեմ համարում որևէ տարածքի հանձնում Ադրբեջանին. Արմեն Խաչատրյանը՝ անկլավների մասին
Video«Տավուշում առկա անկլավների հարցը վերջին շրջանում շատ է քննարկվում։ Վերջերս նաև Վահե Ղալումյանը խոսեց այդ մասին, չբացառեց, որ դրանք կարող են հանձնվել Ադրբեջանին: Երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավորները գտնվել են Տավուշի մարզում, շփվել տավուշցիների հետ և արձանագրել, որ դա անթույլատրելի է նրանց համար»։ ԱԺ-ում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ «ՔՊ»-ի պատգամավոր Արմեն Խաչատրյանից հետաքրքրվելով, թե ինչ կարծիք ունի այդ հարցի վերաբերյալ։
Արմեն Խաչատրյանը նշեց. «Ես ընդունելի չեմ համարում որևէ տարածքի հանձնում Ադրբեջանին, իմ կարծիքը սա է ՀՀ-ն պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները, որ նման իրավիճակներ չստեղծվեն»,-ասաց պատգամավորը։