Հայաստանում պահեստազորում հաշվառված բժիշկների զորակոչ կլինի Մեսին կնոջ և 3 որդիների հետ է եկել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը Ի՞նչ է ակնարկում Ավանեսյանը վա-բանկ գնացող Արսեն Թորոսյանին Կիևը Մոսկվային կոչ է արել չմերժել Էրդողանի միջնորդության առաջարկը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել նոր շտամի պատճառով աշխարհը «կրկին չփակել» ՄԻԵԴ-ը մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տվել Բաքվին Ջեք Դորսին հեռանում է Twitter-ի ղեկավարի պաշտոնից Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը (տեսանյութ) Ինչ է պատմել իրավապահներին գերեվարված զինվորների դիրքի պատասխանատուն. ArmLur.am ՔՊ-ում իրար դեմ են դուրս եկել. նախկին մարզպետն՝ ընդդեմ քաղաքապետի թեկնածուի 

Զարուհի Փոստանջյանը ամուսնու մեքենայի հրկիզման դեպքի առթիվ դիմել է Գլխավոր դատախազին և ՄԻՊ-ին

Իրավունք

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը  դիմել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ ՄԻՊ Արման Թաթոյանին՝ 4 օր առաջ Կասյան եւ Գյուլբեկյան փողոցների բնակելի շենքերի բակում, իր ամուսնու ավտոմեքենայի հրկիզման դեպքի առթիվ՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ իրավապահ մարմինները տեղի ունեցած ահաբեկչական ակտի վերաբերյալ մանրակրկիտ քննություն անցկացնելուն ուղղված (քրեական գործ հարուցելը եւ համալիր փորձաքննություն իրականացնելը) քայլեր չեն  կատարել:

Դիմումի մեջ ասվում է.

«2021 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 3:30 սահմաններում, Երեւանի Արաբկիր վարչական շրջանում` Բարեկամության մետրոյի հարեւանությամբ՝ շուրջ 500 մետր, Կասյան եւ Գյուլբեկյան փողոցների բնակելի շենքերի բակում (Երեւան, Կասյան 12 հասցե), Երեւանի Արաբկիր համայնքը բնական գազ ապահովող գազատար խողովակի անմիջապես կողքին տեղի է ունեցել ահաբեկչական ակտ` կայանված ավտոմեքենայի պայթյուն եւ հրկիզում: Դիզելային շարժիչով աշխատող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի առաջին հատվածը գրեթե մոխրացել է: Ավտոմեքենան պատկանում է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան, նախկին ՀՀ ԱԺ պատգամավոր եւ Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար, ընդդիմադիր քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանի ամուսնուն` բժիշկ Սուրեն Դրամփյանին: Դեպքը տեղի է ունեցել Զարուհի Փոստանջյանի տան բակում:

Պայթյունից եւ հրդեհից անցել է շուրջ 100 ժամ (4 օր), սակայն Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իրավապահ մարմինների, իր առաջնային պարտականությունը՝ մասնավորապես տեղի ունեցած ահաբեկչական ակտի վերաբերյալ մանրակրկիտ քննություն անցկացնելուն ուղղված (քրեական գործ հարուցելը եւ համալիր փորձաքննություն իրականացնելը) չի կատարել:

Մոխրացած ավտոմեքենան եւ նրա կողքին կայանված մեկ այլ ավտոմեքենա, որի հետնամասը նույնպես այրվել է ահաբեկչական ակտի պատճառով՝ ոստիկանության պահանջով շարունակում է գտնվել դեպքի վայրում:

Ահաբեկչական ակտի հետեւանքով պատճառվել են բարոյական եւ նյութական վնասներ: Սակայն իրավապահ մարմինները պետության կողմից ճանաչված համապատասխան ընթացակարգերի՝ տուժողներին դատավարական կարգավիճակ չեն տվել եւ չեն տրամադրվել նրանց պաշտպանության միջոցներ։

Համադրելով փաստերը ակնհայտ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունը իր պարտականությունը ահաբեկչության դեմ պայքարում ոչ միայն չի կատարում, այլեւ դրսեւորելով անգործություն` ըստ էության հովանավորում է ահաբեկչությունը՝ առաջացնելով հասարակության շրջանում վախի եւ անհանգստության մթնոլորտ ներկայի եւ ապագայի, իրավունքների եւ ազատությունների պաշտպանվածության համար, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ:

Երեւանի բնակելի մասում հատուկ վտանգ ներկայացնող պայթեցնող եւ հրկիզող նյութերի (զենքի) կիրառմամբ իրականացված ահաբեկչական ակտի վերաբերյալ քննություն չիրականացնելը պետության պարտականություններից հրաժարում է:

Առ այս պահը Հայաստանի Հանրապետության բնակչությանը ՀՀ իշխանությունների կողմից պաշտոնապես պարզաբանում չի տրամադրվել առնվազն` հանցագործության կատարման նախնական կանխավարկածի վերաբերյալ եւ հանցագործությունը բացահայտելուն ուղղված գործողությունների վերաբերյալ (ինչո՞ւ չի հարուցվել քրեական գործ եւ չի իրականցվել համալիր փորձաքննություն):

Կարող ենք փաստել, որ Երեւանում բնակվող եւ աշխատող քաղաքական եւ հասարակական գործիչները դարձել են ահաբեկչության թիրախ:

ֆիզիկական անվտանգության տեսանկյունից Երեւանը, որը պետք է դիտարկվի որպես հակաահաբեկչական պաշտպանվածության ենթակա հատուկ օբյեկտ, չի դիտարկվում: Այսինքն պետության պարտավորությունների մերժումը ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում նոր ահաբեկչական ակտերի կատարման համար:

Ուստի դիմելով Ձեզ ակնկալում եմ գործուն միջամտություն սույն դիմումի մեջ բարձրացված խնդիրը հետապնդելու ուղղությամբ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մարդիկ կանգնել են անհատական բազմաթիվ խնդիրների առաջ՝ կրթականից մինչև գյուղատնտեսական․ ՄԻՊ Հայաստանում պահեստազորում հաշվառված բժիշկների զորակոչ կլինի Մեսին կնոջ և 3 որդիների հետ է եկել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը Պեսկովը պատասխանել է Էրդողանի առաջարկինԿոշիկները չմաքրելու համար տղամարդը ծեծի է ենթարկել կնոջը և տուգանվել 60 հազար դրամով «Միսս տիեզերք Արմենիա–2021» Նանե Ավետիսյանի հմայիչ կերպարը (լուսանկարներ) Հանրակրթության մասին օրենքի փոփոխությամբ տալիս ենք նաև մի շարք կարևոր հասկացությունների սահմանում. Ժաննա Անդրեասյան Ինչպես է ի հայտ գալիս սեռական կախվածությունը և հնարավո՞ր է դրա դեմ պայքարել Մենք միասին ձեռնամուխ կլինենք ստեղծելու նոր որակի պետություն, փրկելու հայրենիքը. Մհեր ԱրմենիաԻ՞նչ անել, եթե ստացել եք նամակ կամ կասկածներ ունեք․ Սամվել Մարտիրոսյանը՝ Pegasus-ի հարձակումների մասին Ի՞նչ է ակնարկում Ավանեսյանը վա-բանկ գնացող Արսեն ԹորոսյանինԿիևը Մոսկվային կոչ է արել չմերժել Էրդողանի միջնորդության առաջարկըԻտալիայում բժիշկը սեքսի միջոցով «բուժել» է կանանց քաղցկեղից և կորոնավիրուսիցՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել նոր շտամի պատճառով աշխարհը «կրկին չփակել» ՄԻԵԴ-ը մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տվել ԲաքվինՋեք Դորսին հեռանում է Twitter-ի ղեկավարի պաշտոնից Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը (տեսանյութ)Արցախյան պատերազմի մասին բրիտանացի լրագրողի ֆիլմը կարող է «Օսկարի» հավակնել Ինչ է պատմել իրավապահներին գերեվարված զինվորների դիրքի պատասխանատուն. ArmLur.am ՔՊ-ում իրար դեմ են դուրս եկել. նախկին մարզպետն՝ ընդդեմ քաղաքապետի թեկնածուիԱյս տունը Ճակատենի բնակչի ընտանիքինն է, իսկ վերևում ադրբեջանական զինծառայողների դիտակետ է․ ՄԻՊ Ռիհաննան ներկայացել է անկեղծ գիշերազգեստով (տեսանյութ)Պատրաստ ենք «Հայաստան» դաշինքի հետ միևնույն պահանջի ներքո միավորվել․ Արա Զոհրաբյան Մոդելը պատահաբար կրակել է իր սեռական օրգանի վրաՊերուում եզակի մումիա են հայտնաբերել (լուսանկարներ)Մեր առջև հարց է դրվում՝ վիլայեթ, թե գուբերնիա. Արա Զոհրաբյան «Թավշյա» պաշտոնյաների տապալված առաքելություններըԱռուշ Առուշանյանի գործով հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 27-ին Թուրքիան ցանկանում է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև․ Էրդողան Երախտապարտ եմ երեկ կայացած ամփոփիչ երթին ձեր մասնակցության համար. Էդուարդ Բաբայանն` Աբովյան համայնքի բնակիչներինՀայաստանի դաշնակիցները շնորհավորել են Ադրբեջանին` ԼՂ հակամարտությունում հաղթանակի կապակցությամբ. Gazeta.ruՎյաչեսլավ Վոլոդինը վերընտրվել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ. նրա թեկնածությունն առաջադրել էր Ալեն ՍիմոնյանըՌազմական բարձրագույն ղեկավարությունից եկան ու ասացին՝ Փելա սարի դիրքերը պիտի հանձնեք. ԵԿՄ–ական Երիտասարդ հայ բռնցքամարտիկները մեդալներ են նվաճել Վրաստանում կայացած հուշամրցաշարում Լեռնակերտ գյուղի կամրջի մի հատվածը փլուզվել է, երթևեկությունը դարձել է միակողմանի ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանին 92-ամյա թոշակառուն տանը նստած վրաերթի է ենթարկվելԼուսինե Ավետյանը դատարանում հրաժարվեց Առուշանյանի դեմ իր ցուցմունքից«Ազատագրական շարժման» շտապ հավաքը Հանրապետության հրապարակում. ուղիղՀզոր փոթորիկ` Թուրքիայում. հայտնի է 4 զոհի մասին (տեսանյութ, լուսանկարներ)Ռեստորանային ոլորտը չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին. հայտարարություն Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն (լուսանկարներ)Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ․ Արցախի ՄԻՊ Հայկ Մարությանը մեկնել է Սանկտ ՊետերբուրգԱռուշը լավ տղա է, եկել ենք աջակցենք նրան․ Քոչարյան ԱՀԿ-ն զգուշացնում է աշխարհում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման բարձր ռիսկի մասինՕգնեցեք տանջված ազգին. թալիբների առաջնորդն առաջին անգամ օգնություն է խնդրել աշխարհիցՊարգևատրման արարողություն N զորամիավորումում Եվրոյի վաճառքի գինը 552 դրամ է, դոլարի վաճառքինը՝ 489 2021 թվականին աշխարհում զբոսաշրջության ոլորտի եկամուտները կարող են 1 տրլն դոլարով կրճատվել. ՄԱԿ
Ամենադիտված