Լֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցին ՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն է Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը «Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը «Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով «Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը «Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն «Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» 

Կենդանաբանական այգու «մաֆիան» անմա՞հ է. քաղաքապետարանի սկանդալային որոշումը

Վերլուծական

Երևանի կենդանաբանական այգու շուրջ սկանդալները չեն դադարում, այսօր էլ լարված իրավիճակը պահպանվում է. այգու աշխատակիցները չեն ցանկանում աշխատել նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աջ ձեռքը համարվող Արևիկ Մկրտչյանի հետ: Բանն այն է, որ, մամուլի հրապարակումների համաձայն, Խաչատրյանն ու Մկրտչյանը համատեղ են իրագործել մի շարք մութ մեխանիզմներ և սխեմաներ, որոնց վրա Երևանի քաղաքապետարանը և պատկան մարմիններն աչք են փակել: Մասնավորապես, նշվում է, որ Մկրտչյանն անձամբ է միջազգային կազմակերպություններից և անհատ անձանցից դրամահավաքներ կազմակերպել, որոնց ճակատագիրն այնպես էլ անհայտ է մնացել:

Երևանի քաղաքապետարանն այդպես էլ աուդիտ չանցկացրեց Ռուբեն Խաչատրյանի հեռանալու պահին։ Քաղաքապետարանը չշտապեց նաև փոխել այգու կառավարման համակարգը:  Այգու կառավարման խորհուրդ ստեղծելու եւ կանոնադրության մեջ կարգավորումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագիծը գրվեց սառույցին: Կենդանաբանական այգու կառավարման խորհրդի ձեւավորման խոչընդոտներն ու Երեւանի ավագանու որոշումներն անտեսելը դրսեւորվում էին անմիջականորեն տվյալ ոլորտը համակարգող Երեւանի նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի կողմից: Այսօր էլ քաղաքապետարանն այգու ղեկավար է կարգում մի անձի, ով, ըստ էության, կոռուպցիոն ռիսկ պարունակող գործարքների է մասնակցել` լինելով այգու միջազգային կապերի պատասխանատու, բացի այդ՝  ժամանակին ազատվել է պաշտոնից անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալու հիմքով: Այն, որ վերջինս որևէ կապ չունի կենդանաբանական այգու և դրա կառավարման հետ, փաստում է նաև իր Linkedin-ում գրանցված էջը:

Ի՞նչ է հայտնի Ռուբեն Խաչատրյանի մութ գործարքների մասին: Այգու աշխատակիցների պնդմամբ՝ Ռուբեն Խաչատրյանը պնդում էր, որ Հայաստանում մասնագետներ չկան, այդ պատճառով կենդանիների բուժման համար նա արտասահմանյան մասնագետների էր հրավիրում,  որի համար դուրս էին գրվում շատ մեծ գումարներ: Դուրս գրված գումարների շատ չնչին մասն էր միայն հատկացվում անասնաբույժներին, իսկ տասնապատիկ անգամ շատ ավելի գումարներ անցնում էին Ռուբեն Խաչատրյանին, և այդ ամենը լուրջ կոռուպցիոն սխեմա էր: Սակայն, այդ սխեմայի վրա աչք էին փակում, քանի որ Ռուբեն Խաչատրյանը մտերիմ կապեր ուներ այն ժամանակվա բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հետ:

Մեկ այլ օրինակ՝ կենդանաբանական այգու հանրային տարածքում գործել է ապօրինի «կենդանաբանական այգի»՝ «Կինդեռ զու»: Այդ տարածքում որոշ ժամանակ գործել է վճարովի ծառայություն, որտեղ ապօրինաբար բերվել են տարատեսակ կենդանիներ, և հաստատությունն այդկերպ գումարներ է աշխատել: Քաղաքացիները վճարել են մեկ անձի համար 500 դրամ, մուտք են գործել «Կինդեռ զու»-ի տարածք և շփվել այլ վայրերից բերված, անհայտ ծագման կենդանիների՝ խոզերի, այծերի, կրիաների, կապիկների հետ: Այս ամենի վրա Խաչատրյանը աչք է փակել:

Տեղեկություններ են շրջանառվում, որ այգում պարբերաբար կենդանիների ապօրինի վաճառք էր իրականացվում, ինչն էլ թաքցնելու համար այգու  ղեկավարությունը հայտարարում էր, թե կենդանիներն անկել են: Դրա վառ օրինակ էին առյուծների և եղնիկների հետ կապված աղմկահարույց պատմությունները:

Ըստ մամուլի հրապարակումների` Խաչատրյանն անհատներից և ֆիզիկական անձանցից տարիներ շարունակ գումարներ է հավաքել իր հիմնադրամի միջոցով: 2018 թվականին FPWC հիմնադրամը ֆիզիկական անձանցից ստացել է 15 միլիոն դրամի նվիրատվություն: 2019-ին միայն արջերի վերականգնողական կենտրոնի համար հավաքվել է 93947318 դրամի նվիրատվություն  Օրինակ՝ Գյումրում արջերի պահպանման համար հանրային դրամահավաք նախաձեռնվեց, որին արագ արձագանքեց նաև միջազգային հանրությունը: 6000 եվրո նվիրաբերեց International Animal Rescue կազմակերպությունը, ևս 29,000 եվրո կազմեց աշխարհի բոլոր անկյուններից ստացված հանգանակությունների ընդհանուր գումարը: Հարց է առաջանում` իսկ ու՞ր են գնացել անհատներից և ֆիզիկական անձանցից՝ կենդանիների խնամքի համար հավաքված գումարները:

Դիցուք՝ Խաչատրյանի հիմնադրամը  Եվրոպական բնության պահպանության ասոցիացիայի, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից դրամաշնորհներ է ստացել Ուրցաձոր համայնքում նախագծեր իրագործելու համար: Սակայն, ինչպես պատմում են կենդանաբանական այգու աշխատակիցները, Խաչատրյանը նրանց գործուղղել է Ուրցաձոր՝ չվճարելով նույնիսկ աշխատավարձ և պնդելով, որ իրականացվողը համատեղ ծրագիր է: Սակայն, այս ամենը շատ ավելի նման է նրան, որ Խաչատրյանը չի ցանկացել կիսվել որպես դրամաշնորհ ստացած հազարավոր դոլարներով և այգու աշխատակիցներին օգտագործել է իբրև ձրի աշխատուժ:

Հետաքրքիր է նաև, թե ինչպես է ստացվել, որ կենդանաբանական այգու ծախսերն ավելին են եղել, քան եկամուտները: Մուտքը կազմել է 415 մլն դրամ, իսկ ֆինանսական ծախսերը` 418 մլն 100 հազար դրամ: Այսինքն դրամահավաքները, նվիրատվությունները որևէ կերպ այգու եկամուտների վրա չեն արտացոլվել, ինչը, մեղմ ասած, տարակուսելի է:

Վերը նշված դրվագները ուսումնասիրելու և դրանց պատշաճ ընթացք տալու փոխարեն` քաղաքապետարանը նախընտրել է այգու տնօրենի ԺՊ նշանակել Խաչատրյանի հետ մութ գործարքներում թաթախված անձի: Թերևս, հենց այսպես են Նոր Հայաստանում որոշել պայքարել «նախկին թալանչիների», մաֆիոզ խմբավորումների դեմ: Իսկ այն, որ կենդանաբանական այգում տարիներ շարունակ մաֆիային բնորոշ տարրեր են գործել, դա փաստ է, իսկ այն, որ դրանք շարունակում են գործել նաև հետհեղափոխական Հայաստանում, լուրջ մտածելու առիթ...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն էՏոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը 2 կոպեկ են առնում, խանութը հոր գներն ա դրել վրեն, մարդիկ առևտրով տուն են պահում, բա ո՞նց ապրենՆավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄԵրևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացելՄայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՕրվա խորհուրդ. Ապրիլի 19«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Ամենադիտված