Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարար Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգները Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) ԼՂ–ում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ամերիկացի սենատոր Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները. Էստոնիայի ԱԳՆ Լարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ Զաքարյան Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ 

Օգոստոսի 16-ից գազաբալոն տեղադրած վարորդները պետք է 6 ամսվա ընթացքում իրենց տվյալները մուտքագրեն էլեկտրոնային շտեմարան

Հասարակություն

Օգոստոսի 16-ից կգործի սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնային սարքավորումներին վերաբերող «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքը, որտեղ լրացումներ են կատարվել։ ԼՈՒՐԵՐ․com-ը ներկայացնում է օրենքում կատարված լրացումները։ Այսպիսով՝ ներկայացնում ենք փոփոխությունները, ըստ որոնց՝

սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնային սարքավորումներ` գազաբալոնների և դրանց արմատուրայի (գազաբալոնների խաչուկների, եռաբաշխիկների, փականների), միացնող խողովակների, գազատար խողովակամուղի և դրանց միացման հանգույցների, բարձր և ցածր ճնշման ռեդուկտորների, շարժիչի աշխատանքի կառավարման համակարգի, ստուգիչ-չափիչ և ապահովիչ սարքերի ամբողջությունը.

գազաբալոնների պարբերական վկայագրում` գազաբալոնների պատրաստման և շահագործման տեխնիկական փաստաթղթերով սահմանված պարբերականությամբ և ծավալով իրականացվող տեխնիկական արատորոշում, որով սահմանվում է բալոնի օգտագործման ժամկետը։

Օրենքում ավելացել է 26․1 հոդվածը՝ Ավտոտրանսպորտային միջոցներում օգտագործվող գազաբալոնային սարքավորումների տեղադրումը, գազաբալոնների պարբերական վկայագրումը և լցավորումը, ըստ որի․ 

1. Գազաբալոնային սարքավորումների տեղադրումը և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնում են այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված համապատասխան լիցենզիա:

2. Գազաբալոնային սարքավորումների տեղադրումից, գազաբալոնների պարբերական վկայագրումից հետո լիցենզավորված անձը տրամադրում է գազաբալոնների պարբերական հերթական վկայագրման ժամկետը նշող` ՀՀ կառավարության սահմանած նմուշի փաստաթղթերը, իսկ ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների մասին տվյալները մուտքագրում է էլեկտրոնային շտեմարան` ՀՀ կառավարության սահմանած կարգով:

3. Շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման:

4. Արգելվում է գազաբալոնների լցավորումն առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում, բացառությամբ այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների:

5. Արգելվում է անընթեռնելի արտադրման տարեթվով և շահագործման ավարտված ժամկետով գազաբալոնների տեղադրումը և վկայագրումը: Այդ գազաբալոնները ենթակա են խոտանման` ՀՀ կառավարության սահմանած կարգով:

6. Արգելվում է ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը:

7. Ավտոբուսի տանիքին տեղադրված գազաբալոններն արևի ուղիղ ճառագայթներից, ձյան և անձրևի տեղումներից պետք է պաշտպանված լինեն պատյանով, բայց և պետք է ապահովվի հասանելիություն գազաբալոնների փականներին դրանց հերմետիկությունն ստուգելու նպատակով:

8. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և պարբերականությունը սահմանում է ՀՀ կառավարությունը։

Մինչև օգոստոսի 16-ը տեղադրված գազաբալոնային սարքավորումներով կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրման վկայագիր ունեցող կազմակերպությունների կողմից վկայագրված գազաբալոններով ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը կամ նրանց ներկայացուցիչները՝ օգոստոսի 16-ից հետո 6 ամսվա ընթացքում, պետք է դիմեն լիցենզավորված անձանց ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների մասին տվյալներն էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու համար: Այս դեպքում գազաբալոնների նոր վկայագրում չի կատարվում, և հաջորդ վկայագրման ներկայացման ժամկետը չի փոխվում:

Փետրվարի 16-ից ուժի մեջ կմտնի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ավելացած նոր հոդվածը՝ 150.15-ը, որի համաձայն նախատեսվում են սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման և լցավորման պահանջները խախտելու տուգանքներ։ Այսպիսով․

 1. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների (այսուհետ` գազաբալոնային սարքավորումներ) տեղադրման կամ գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դա չի առաջացրել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պատասխանատվություն` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ`100․000-200․000 դրամի չափով։

2. Գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման կարգի պահանջների խախտմամբ ՀՀ կառավարության սահմանած նմուշի փաստաթղթերի տրամադրումը կամ ավտոտրանսպորտային միջոցների և գազաբալոնների վերաբերյալ տվյալները էլեկտրոնային շտեմարան մուտքագրումը` առաջացնում է տուգանքի նշանակում գազաբալոնային սարքավորումների տեղադրման և վկայագրման իրավասություն ունեցող կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ՝ 300․000-500․000 դրամի չափով։

3. Առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում գազաբալոնների լցավորումը` առաջացնում է տուգանքի նշանակում գազալցավորման կայանի պաշտոնատար անձի նկատմամբ` 200․000 դրամի չափով։

Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարՆոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ)Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԿենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) ԼՂ–ում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ամերիկացի սենատոր Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները. Էստոնիայի ԱԳՆ Լարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ ԶաքարյանՎիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Մեծ քաղաքականությունն ու փոքրիկ Արփի ՓաշինյանըՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Բայդենը ստորագրել է Ուկրաինային կարևոր լրացուցիչ ռազմական օգնություն մասին օրինագիծըՄարգարիտա Սիմոնյանը պատմել է ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը Իշխանությունների 20 քայլն՝ ընդդեմ Հայ ԴատիՀող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ)Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրան Վաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՂազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրելՄենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ այդ սյունը հանենք ու տանենք Սումգայիթի մոտ դնենք. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ Խաղաղության Նոբելյան մրցանակը միջազգային օգնություն կդառնա Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սահակյան Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ հետԼուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրելԹուրքիայում կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Ախալքալաքում անցկացվել է պահանջատիրական ջահերով երթ (լուսանկարներ)Մեր նահատակների արյունն ուրացողը նզովքի ենթակա է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Այսօր հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Դենդիաս Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախումն անթույլատրելի է. Շոլց Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոԿեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության Երևանից ենք, ոգևորություն տեսնում եմ և Տավուշում, և Երևանում, պայքարով հաջողություն կունենանք (տեսանյութ) Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մահացել է պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 1.5 մլն զոհերի անուն-ազգանունները ճշտելը նշանակում է տրվել Թուրքիայի օրակարգին. Մարուքյան (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանըԵկեղեցու դեմ պայքարողները փոշի են դարձել, նրանց հոգեհանգստին հոգևորականները Կտակարան են կարդալու Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում ՈՒՂԻՂ. Տավուշում բողոքը շարունակվում է
Ամենադիտված