Թթվածնի պակասի պատճառով ինը մարդ է մահացել
Հյուսիսային Օսիայում թթվածնի պակասի պատճառով կորոնավիրուսով ինը պացիենտ է մահացել: Հիվանդանոցում թթվածնի համակարգի խափանում է տեղի ունեցել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Վթարի պահին վերակենդանացման բաժանմունքում գտնվել է 71 մարդ, որից 13-ը՝ թոքերի ինվազիվ արհեստական օդափոխություն ստանալիս է եղել, եւ այս 13 մարդուց ինը մահացել են: Հիվանդանոց են կանչվել հանրապետության ռեանիմատոլոգները: Պացիենտները միացվել են պահուստային պաշարներից թթվածնի բալոններին եւ գտնվում են անհրաժեշտ ճնշման ներքո: Յուրաքանչյուր պացիենտ բժիշկների անհատական հսկողության տակ է»,- հայտնել է մարզի առողջապահության նախարարությունը:
Դեպքից հետո հաստատության հիվանդները միացված են պահուստային համակարգին, հավելել է գերատեսչությունը։