Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart Invitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: Stano Armenia and Hungary sign an agreement and a cooperation program Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off Armenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10 Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel 

Կողմնորոշվելու ժամանակն է. դեսպան Տիգրան Բալայան

Armenia

Նիդերլանդական հեղինակավոր The Post Online կայքն հրապարակել է դեսպան Տիգրան Բալայանի «Կողմոնորոշվելու ժամանակն է» խորագրով խմբագրական հոդված:

«Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է հոդվածի հայերեն տարբերակը:

«Մենք չենք ցանկանում ինչ-որ մեկի կողմն անցնել»․ շատ եմ լսում այս արձագանքը, երբ եվրոպացի գործընկերներիս հետ զրուցում ենք Կովկասում խաղաղության և Ադրբեջանի բռնապետի ագրեսիվ և անհանդուրժելի գործողությունների կանգնեցմանն ուղղված Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի բանաձևերի իրականացման հարցում հավելյալ գործողությունների անհրաժեշտության մասին։

Թեև զրուցակիցներս ընդհանուր առմամբ համաձայնում են և հազվադեպ են վիճարկում փաստարկներս, նրանք պնդում են, որ կարևոր է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տևական լուծում գտնելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ միաժամանակ աչք փակելով այն փաստի վրա, որ խուսափելով ինչ-որ մեկի կողմն անցնել, նրանք խոչընդոտում են Մինսկի խմբի համանախագահության ջանքերի արդյունավետությանը, ինչն ամենօրյա պարբերականությամբ խաթարվում է Ադրբեջանում իշխող ռեժիմի կողմից։

Զրույցների ընթացքում զգում ու հասկանում եմ, թե որքան հոգնած են զրուցակիցներս Հարավային Կովկասում տեղի ունեցող խառնաշփոթից և նոր բռնությունների մասին անընդհատ նախազգուշացումներից: Ես միայն չեմ կարող հասկանալ այն, որ մարդու հիմնարար իրավունքներին առնչվող հարցերը Հարավային Կովկասում պակաս ուշադրության է դարձվում, քան այլուր:

Ի վերջո, եթե մի կողմ դնենք նախորդ տարվա ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքները, Հայաստանի նկատմամբ Ալիևի տարածքային պահանջները և մշտական սադրանքներն ու պարզապես կենտրոնանանք Ալիևի ռեժիմի կողմից բուն Ադրբեջանում իրականացվող գործողությունների վրա, ցանկացած դիտորդ կարող է եզրակացնել, որ Իլհամ Ալիևն իր «կոռուպցիան արտահանելու», եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու, ինչպես նաև արտերկրում իր ընդդիմադիրներին հետապնդելու և սպանելու (վերջերս Ստամբուլում և Թբիլիսիում անհայտ հանգամանքներում մահացել են երկու հայտնի ընդդիմադիր բլոգերներ) մարտավարությունը նորություն չէ Արևմուտքի համար: Նա «գողացել է» բազմաթիվ ընտրություններ (2013թ. ընտրությունների արդյունքները հրապարակվել են քվեարկությունից մեկ օր առաջ), դաժանաբար ճնշել ընդդիմությանը և տարիներ շարունակ արհամարհել միջազգային կանոններն ու նորմերը: Եվրոպան աչք է փակել այդ ամենի վրա՝ փորձելով հանգստացնել, խնդրել, բանակցել և ձեռք մեկնել, սակայն ապարդյուն:

Ալիևների ընտանիքի՝ տասնամյակներ ձգվող բռնապետական կառավարման ընթացքում հազարավոր անմեղ ադրբեջանցի քաղաքացիներ են ձերբակալվել, խոշտանգվել և սպանվել` ընտրությունների կեղծման և երկրի ածխաջրածնային հարստությունը թալանելու և ահագնացող կոռուպցիայի դեմ իրենց բողոքն արտահայտելու համար:

Այս տողերը գրելիս, որոնք կարող են դիտարկվել չափազանց ոչ դիվանագիտական, կամ էլ՝ հուսահատության ճիչ, ես դեռ շարունակում եմ հավատալ արդարությանը և համոզված եմ, որ առկա սպառնալիքների լրջության թերագնահատումը միայն կվատթարացնի իրավիճակը: Եվ հիմա ինքս ինձ հարց եմ տալիս, թե որն է հիմնավորումը չկանգնելու միլիոնավոր հայերի և ադրբեջանցիների կողքին, ովքեր չեն ցանկանում պատերազմել միմյանց դեմ և ցանկանում են ապրել խաղաղության և ներդաշնակության մեջ, ադրբեջանական զնդաններում տանջվող հազարավոր քաղբանտարկյալների, ճնշված կամ դաժանաբար սպանված լրագրողների, ընդդիմության ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների, իրավապաշտպանների և բլոգերների կողքին, ադրբեջանական կալանավայրերում ապօրինաբար պահվող և խոշտանգումների ենթարկվող հարյուրավոր հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով տասնյակ հազարավոր զոհերի կողքին, տարածաշրջանում ապրող բնիկ ժողովրդի կողքին, որի դարավոր մշակութային հուշարձանները ոչնչացվում, պղծվում կամ փոփոխությունների են ենթարկվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրի կողմից։

Ալիևը դարձել է պատերազմ ու հակամարտություն խթանող, քաոս ու անկայունություն արտահանող: Ալիևի ռեժիմի ագրեսիվ պահվածքը դուրս է գալիս Հարավային Կովկասի սահմաններից՝ ազդելով հարևան երկրների վրա և սպառնալիք ներկայացնելով ողջ տարածաշրջանի համար:

Կողմնորոշվելու հարցում Եվրոպայի դժկամությունը քայքայում է եվրոպական արժեքների նկատմամբ հավատն ու հաշտության հույսերը, որոնք փայփայում են միլիոնավոր հայեր և ադրբեջանցիներ:

Ցանկանում եմ եզրափակել այս տողերը Էլի Վիզելի խոսքերով, ով հիանալի կերպով ձևակերպել է. «Մենք միշտ պետք է կողմեր ընտրենք: Չեզոքությունն օգնում է ճնշողին և ոչ երբեք զոհին: Լռությունը քաջալերում է տանջողին և ոչ երբեք տանջվողին: Երբ մարդկային կյանքերը վտանգված են, երբ մարդկային արժանապատվությունը վտանգված է, ազգային սահմաններն ու զգայունությունը դառնում են անկարևոր»,-նշված է հրապարակման մեջ;

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush ProvincesArmenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses
Most Popular