«ՂՏ»-ի սերվերների պահուստային պատճեններն ադրբեջանցիները ջնջե՞լ են․ ԱՀ ԱԱԾ-ն կստուգի
ԱրցախՍույն թվականի օգոստոսի 7-ին «hetq.am» կայքում հրապարակվել է «Պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ջնջել են «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները» վերնագրով լրատվական նյութը: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից։
Նկատի ունենալով, որ այն առերևույթ պարունակում է առանց թույլտվության համակարգչային տեղեկատվության համակարգ մուտք գործելու, համակարգչային տեղեկատվությունը ոչնչացնելու մասին վկայող բավարար տվյալներ, ուստի 09.08.2021թ. ԱՀ գլխավոր դատախազությունից լրատվական հիշյալ նյութն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն` Քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար: