Ընդունե՞լի եք համարում, որ Միրզոյանի՝ ԱԱԾ-ի հետ համագործակցելու մասին հեգնանքով են խոսում, Ալեքսանյանը՝ Հակոբյանին
Video«Պարո′ն Հակոբյան, ինչպե՞ս եք վերաբերվում, երբ ձեր գործընկերները պարբերաբար հեգնանքով են խոսում էն փաստի մասին, որ Արարատ Միրզոյանը՝ հանուն ՀՀ շահի ինչ-որ մի տեղ համագործակցել է ԱԱԾ-ի հետ էն դեպքում, երբ դուք տարիներով աշխատել եք ԱԱԾ-ում, դուք դա ընդունե՞լի եք համարում»: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, ասաց ՔՊ-ական Վահանգն Ալեքսանյանը՝ դիմելով Վահե Հակոբյանին: