Քննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ) ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվում Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան 

ՔԿ-ն մանրամասներ է հրապարակել Վարդան Ղուկասյանի գործից

Քաղաքական

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրու քաղաքային համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու 19 դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վարդան Ղուկասյանը, 1999թ. նոյեմբերից մինչև 2012թ. հոկտեմբերը զբաղեցնելով նշված պաշտոնը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և ծառայողական պարտականությունները չկատարելով, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալի, քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետերի օժանդակությամբ, 2001-2011թթ. ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ՝ պետության և համայնքի շահերին պատճառելով էական վնաս, իսկ որոշ դեպքերում՝ անզգուշությամբ առաջացնելով նաև ծանր հետևանքներ:

Մասնավորապես, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2001թ. հունիսի 25-ի որոշմամբ բարեկարգման, կանաչապատման, բացօթյա սրճարանի կազմակերպման, բացօթյա էստրադայի տեղադրման և այլ փոքր օբյեկտների տեղադրման ու կառուցապատման նպատակով քաղաքային զբոսայգու՝ 0.13 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրել է իրեն և եղբորը հավասար բաժնեմասերով պատկանող «Անբերդ» ՍՊԸ-ին: Այնուհետև՝  2002թ. նոյեմբերի 14-ին, տրամադրել է շինարարության թույլտվությունը` քաղաքային զբոսայգու տարածքում՝ նույն հողամասում, սրճարանային համալիրի շինմոնտաժային աշխատանքների կատարման համար, ապա՝ 2006թ. նոյեմբերի 1-ին, «Անբերդ» ՍՊԸ-ին պատկանող սրճարանային համալիրի լրակառուցման և ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել է նաև 0.103520 հա մակերեսով հողամասը: Այնուհետև Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի կողմից կազմված կեղծ բովանդակությամբ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող 5 տեղեկանքները ներկայացվել են ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանմանը, որոնց մեջ ներառված են եղել կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր նշված հողամասերն ընդգրկված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված հողամասերի շարքում: Նշված տեղեկանքների հիման վրա՝ նշված հողամասերի նկատմամբ  2006թ. դեկտեմբերի 26-ին գրանցվել է «Անբերդ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը, որի արդյունքում 3.043.488 ՀՀ դրամ կադաստրային արժեքով քաղաքային զբոսայգու հիշյալ հողամասը Վ.Ղուկասյանը փաստացի դարձրել է իր և եղբոր սեփականությունը:

Բացի այդ, Վարդան Ղուկասյանը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Ֆուրմանով փողոցի հարևանությամբ գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 300.0 քմ մակերեսով Սայաթ-Նովա 6 հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2006թ. մայիսի 30-ին, նշված 2․734․200 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է ՓԲԸ-ի` վարչական շենք կառուցելու նպատակով:

Բացի այդ, Վարդան Ղուկասյանը, 2006թ. օգոստոսի 11-ին խախտելով «Սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, Գյումրի քաղաքի Ռուսթավելի փողոցի հարևանությամբ գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 655.0քմ մակերեսով հողամասն աճուրդով օտարելու ժամանակ հանդես է եկել որպես աճուրդային հանձնաժողովի նախագահ, որտեղ հաղթող է ճանաչվել վերոնշյալ «Անբերդ» ՍՊ ընկերությունը: Այնուհետև իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, նշված 655.0քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, ապա՝ 1.925.700 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը օտարել է նույն «Անբերդ» ՍՊԸ-ին` առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով, որից հետո՝ 2007թ. հոկտեմբերի 4-ին, տվել է շինարարության թույլտվությունը, և հողամասի վրա կառուցվել է առևտրի և սպասարկման օբյեկտ:

Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը 2006թ. սեպտեմբերի 25-ին անձամբ մասնակցել է զինվորական սովխոզի տարածքի 210.0քմ չափերի հողամասն օտարելու աճուրդին, ճանաչվել է հաղթող, որից հետո իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, նշված 210.0քմ չափերի մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Դրա հիման վրա` 2006թ. հոկտեմբերի 10-ի որոշման մեջ կեղծ տեղեկություններ ներառելով այն մասին, որ իբր հողամասը հանդիսանում է պետական սեփականություն, հիշյալ հողամասն օտարել է իրեն, որից հետո հողամասի վրա կառուցված ինքնակամ շինությունները ճանաչել է օրինական:

Բացի այդ, Վարդան Ղուկասյանը 2006թ. սեպտեմբերի 25-ին անձամբ մասնակցել է նախկին զինվորական սովխոզի տարածքի 400.0քմ չափերի Ա06-303 ծածկագրով հողամասն օտարելու աճուրդին, ճանաչվել է հաղթող, որից հետո իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, նշված 400.0քմ չափերի չափերի մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Դրա հիման վրա` 2006թ. հոկտեմբերի 10-ի որոշման մեջ կեղծ տեղեկություններ ներառելով այն մասին, թե իբր հողամասը հանդիսանում է պետական սեփականություն՝ օտարել է իրեն և հողամասի վրա կառուցված ինքնակամ շինությունները ճանաչել օրինական:

Բացի այդ, Գյումրի համայնքի նախկին ղեկավարը, 2006թ. հոկտեմբերի 6-ին հանդիսանալով համայնքի աճուրդային հանձնաժողովի նախագահ, դիտավորյալ իր կողմից կայացրած պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող որոշման մեջ չի ներառել այն հանգամանքը, որ Գյումրի քաղաքի Աբովյան 262 հասցեում գտնվող շինությունը հանդիսանում է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան: Ապա՝ նույն օրը կայացած աճուրդի ընթացքում 3.857.427 ՀՀ դրամ կադաստրային արժեքով նշված շինությունն օտարել է քաղաքացու, որից հետո՝ 2008թ. նոյեմբերի 14-ին, տրամադրել է շինության քանդման թույլտվությունը:

Բացի այդ, Վարդան Ղուկասյանը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ 31 հասցեում համայնքային սեփականություն հանդիսացող 1598.75 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո` 2007թ. նոյեմբերի 19-ին, հիշյալ 3.060.007 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը սեփականության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել է ՍՊԸ-ի:

Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարն, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 100.0 քմ մակերեսով Տիմիրյազև 2/1 հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2008թ. դեկտեմբերի 3-ին, հիշյալ՝ 765.700 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով:

Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղու հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1000.0 քմ մակերեսով Մարմաշենի խճուղի 9/1 հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ Վ. Ղուկասյանը կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2008թ. մարտի 17-ին, հիշյալ՝ 810.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:

Բացի այդ, Գյումրի համայնքի նախկին ղեկավարը 2008թ. մարտի 11-ին Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի հարևանությամբ գտնվող հողատարածքն աճուրդով օտարելու ժամանակ հանդես է եկել որպես աճուրդային հանձնաժողովի նախագահ, որտեղ հաղթող է ճանաչվել «Անբերդ» ՍՊ ընկերությունը, որից հետո իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 930.0քմ մակերեսով Ռուսթավելի 63/3 հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Այնուհետև 2.734.200 ՀՀ դրամ կադաստրային արժեքով նշված հողամասը, մարտի 24-ի որոշմամբ, օտարել է նույն «Անբերդ» ՍՊԸ-ին` կառուցապատման նպատակով:

Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 360.0 քմ մակերեսով Տիմիրյազև 2/8 հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Այնուհետև 2008թ. մայիսի 7-ին հիշյալ՝ 689.040 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով:

Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 400.0 քմ մակերեսով Շչերբինայի 19գ հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ Վարդան Ղուկասյանը կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո 2008թ. հուլիսի 11-ին, հիշյալ՝ 765.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, որի վրա հետագայում առանց շինարարության թույլտվության կառուցվել է բնակելի տուն:

Բացի այդ, Վարդան Ղուկասյանը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 400.0 քմ մակերեսով Տիմիրյազև 2/9 հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2008թ. հուլիսի 11-ին, հիշյալ՝ 765.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, որի վրա հետագայում առանց շինարարության թույլտվության կառուցվել է բնակելի տուն:

Բացի այդ, Գյումրի համայնքի նախկին ղեկավարը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, «Գյումրու Տեքստիլ» ԲԲԸ-ին պատկանող հողամասից 1200.0 քմ մակերեսով Մ.Մկրտչյան 48 հասցեով հասցեավորված առանձնացման նպատակով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Այնուհետև 2010թ. հունվարի 13-ի որոշմամբ՝ 2.296.800 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հիշյալ հողամասն առանձնացրել է որպես գույքային միավոր, որի արդյունքում նշված ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչը հնարավորություն է ստացել օտարել այն և 2010թ. մարտի 29-ին հողամասն օտարվել է քաղաքացու:

Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցի ¾ հասցեի, համայնքային սեփականություն հանդիսացող 325.0 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Այնուհետև՝ 2010թ. հոկտեմբերի 12-ին, հիշյալ՝ 622.050 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:

Բացի այդ, Գյումրու համայնքի նախկին ղեկավարը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Մարմաշենի խճ. 13 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 4000.0 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2010թ. նոյեմբերի 18-ին, հիշյալ՝ 3.240.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով, որի վրա հետագայում կառուցվել և շահագործվել է գազալցակայան:

Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղ 11/11 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1000.0 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ Վարդան Ղուկասյանը կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2011թ. փետրվարի 24-ին, հիշյալ՝ 810.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:

Բացի այդ, Գյումրու համայնքի նախկին ղեկավարը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տ.Ճարտարապետ փող. 12/5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 267.51 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2011թ. հունիսի 10-ին, հիշյալ՝ 332.247 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով:

Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տ.Ճարտարապետ փող. 12/6 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 758.0 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ Վարդան Ղուկասյանը կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2011թ. հունիսի 10-ին, հիշյալ՝ 941.436 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գյումրու համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (9 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով (10 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (19 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իմ ելույթի մեջ միջազգային իրավունքին չհամապատասխանող որևէ բան չկար․ Սիմոնյանն արձագանքեց ՄատվիենկոյինԱռաջիկա օրերն՝ առանց տեղումների, ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն ՆերսիսյանԿվերանայվի բուհերի ընդունելության գործող կարգը, կներդրվեն ընդունելության նոր մեխանիզմներԷդգար Ղազարյանն ազատ արձակվեցՔննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարներըՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԻրանն ու Ռուսաստանն անվտանգության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆՎեդիի ոստիկանության բաժնում եմ. ՔոչարյանՈստիկանները գազանաբար առևանգեցին Գերասիմ Վարդանյանին. քաղաքացիները թույլ չեն տալիս տանել (տեսանյութ)Մեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄենք մշտապես կարևորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը․ ՎարդանյանԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)Թուրքի լծի տակ ենք մնալու, սա Արցախը տվեց, հիմա էլ Տավուշն ա հանձնում, թե չէ մեր տղերքը կռվել են (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ է Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումըՓակ է Ճոճկանից Բագրատաշեն տանող հատվածը (տեսանյութ) Ալիևը լուրջ մարդ է, իր երկրի շահերն է առաջ տանում, նա Բաքվից կորոշի՝ հայը տաք ջուր ունենա, թե՞ ոչՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազությունՈր գնաս վզից բռնես, ասես` հլը մատով ցույց տուր, էդ ի՞նչն են հանձնում, սկսում ա հեքիաթներ պատմել (տեսանյութ)Ադրբեջանից կներկրվի գազը, Թուրքմենստանից, թե Եգիպտոսից, միևնույն է՝ երկրի ներսում սակագնային քաղաքականություն թելադրողը հենց «Գազպրոմն» է լինելու․ Դավթյան«Մեկի քթից արյուն էկավ, պատասխանը տալու ես», «Դու ԱԺ պատգամավոր ես, հեռու գնա». բողոքի ակցիա (տեսանյութ)Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա«Ոստիկանն ի՞նչ պտի անի, պտի խոշտանգի ժողովրդին», «Մի ոգևորվեք, հանգիստ». գերլարված իրավիճակԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (տեսանյութ)Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակըԵրևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվելՏնտեսական ակտիվության ցուցանիշը աճել էՏավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ)Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ)Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհըՈստիկանները կնոջը քաշքշելով իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին. նա ակցիային միացել էր մեքենայի ազդանշանով «Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ուշագնաց էր եղել, բուժօգնություն է տրամադրվում. Տավուշում գերլարված էԷդ մի փոքր հողը Հայաստանի լինել չլինելու հարցն է. Չարենցի փողոցը փակած քաղաքացի (տեսանյութ)Արարատում նույնպես ճանապարհներ են փակվելՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենանԵրբ մենք մենակ ենք շփվում, և ոչ ոք իրավիճակը չի օգտագործում քաղաքական ամբիցիաների համար, կարողանում ենք համաձայնության գալ. ԱլիևԵրբեք չէի կարող պատկերացնել, որ ես փողոց կփակեմ. պետք է պարտադրենք իշխանություններին հեռանալ. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյան ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ. նախագիծՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ)«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՀայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունելՑուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակով
Ամենադիտված