«Կապիտուլյանտ Նիկոլը». Ալեն Սիմոնյանն անջատեց Աննա Մկրտչյանի խոսափողը եւ դուրս հրավիրեց ԱԺ դահլիճից
Քաղաքական«Մշտական հանձնաժողովներ կլինեն, թե չեն լինի, ո՞վ կնախագահի դրանք, միևնույն է, այս ամենաթողության իրավիճակը շարունակվելու է, քանի որ այս ամենաթողության իրավիճակի հեղինակը Հայաստանն ու Արցախը ավիրած, կապիտուլյանտ Նիկոլն է»: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, ԱԺ ամբիոնից ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, որի ելույթի ժամանակը իրավիճակը ԱԺ-ում լարվեց: Պատգամավորի խոսափողը կրկին անջատեցին՝ Նիկոլ Փաշինյանին անունով դիմելու և «կապիտուլյանտ» որակավորման համար, այնուհետև նա հեռացվեց նիստերի դահլիճից:
Ալեն Սիմոնյանը նախ ասաց, որ անջատեն պատգամավորի խոսափողը, այնուհետև ասաց, որ պատգամավորը լքի նիստերի դահլիճը, այլապես անվտանգության աշխատակիցները կհեռացնեն նրան.