Վճարում եմ իմ բաժին գինը․ Լևոն Գալստյանը Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի պաշտոնից հեռանալու մասին
БлогосфераՀանրային հեռարձակողի խորհրդի անդամի պաշտոնից այսօր ազատված Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հանրային հեռարձակողի (նախկին Հանրային հեռուստառադիոընկերության) խորհրդի անդամի պաշտոնից հեռանում եմ ինքնակամ, բայց ոչ առանց պատճառի։ Պատերազմից հետո հրապարակավ միացել եմ գործող իշխանության հրաժարականը պահանջող մտավորականների հայտարարություններին և այժմ էլ վերահաստատում եմ իմ դիրքորոշումը։ Առհասարակ մարդու կատարած ամեն շրջադարձային քայլ իր գինն ունի, և ես հեռանալով վճարում եմ իմ բաժին գինը։ Խորհրդի նախկին գործընկերներիս արդյունավետ աշխատանք եմ մաղթում»,- գրել է նա։