Իսրայելում ՀՀ դեսպանը հետ է կանչվել
Հասարակություն«Արմեն Սմբատյանին հետ կանչել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից». նման բովանդակությամբ հրամանագիրը ստորագրել է Արմեն Սարգսյանը։ Այն հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական էջում։
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Արմեն ՍՄԲԱՏՅԱՆԻՆ հետ կանչել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: