Կիրկորովին արգելվել է մուտք գործել Ուկրաինա
ԺամանցՈւկրաինայի անվտանգության ծառայությունն արգելել է Ֆիլիպ Կիրկորովին մուտք գործել երկիր երեք տարի ժամկետով, հաղորդում է UNN-ը:
Հունիսին Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությունը Կիրկորովին ներառեց այն անձանց ցուցակում, որոնք սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգության համար: Ավելի ուշ Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը հայտնեց, որ Կիրկորովը դուրս է մնացել սև ցուցակից`Անվտանգության ծառայության նոր բողոքարկման պատճառով:
«Ուկրաինայի ազգային անվտանգության ապահովման շահերից ելնելով՝ 2021 թվականի հունիսի 7-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը որոշում կայացրեց արգելել Ֆիլիպ Կիրկորովի մուտքը Ուկրաինայի տարածք երեք տարի ժամկետով», - հայտնում է UNN-ը։
2015 թվականի օգոստոսին նախարարությունը հրապարակեց մշակույթի գործիչների ցուցակ, այդ թվում՝ Ռուսաստանից եկածների, որոնք «վտանգ են ներկայացնում Ուկրաինայի ազգային անվտանգության համար»: Ցանկում ընդգրկված արտիստներից էին Օլեգ Գազմանովը, Իոսիֆ Կոբզոնը, Վալերիա Պերֆիլովան, Սերգեյ Պենկինը, Ալեքսանդր Ռոզենբաումը, Յուլիա Չիչերինան: Ցանկը պարբերաբար թարմացվում է։