Իտալիայում անտառային հրդեհների պատճառով՝ հինգ մարդ է զոհվել (լուսանկարներ)
PhotosԻտալիայում հինգ մարդ արդեն դարձել է անտառային հրդեհների զոհ։ Հրդեհն այս օրերին ընդգրկել է Իտալիայի հարավը, այսօր հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
Մահացածների ցուցակում վերջինը 77-ամյա թոշակառու Մարիո Ջավալիոն է, որի ածխացած մարմինը հայտնաբերվել է Կալաբրիայի Գրոտերիա քաղաքի մոտակայքում: Ըստ ամենայնի՝ տղամարդը, անասուններին փրկելու համար, անհաջող կերպով փորձել է դադարեցնել կրակը, որը մոտեցել էր իր տանը։
Ամենավտանգավոր իրավիճակը այժմ գտնվում է Կալաբրիայի հարավային շրջանը, որտեղ խունտան (գործադիր իշխանությունը) դիմել է Հռոմին՝ այնտեղ արտակարգ դրություն մտցնելու խնդրանքով: Մարզային իշխանություններին հատկապես մտահոգում են Ասպրոմոնտե լեռնաշղթայի տարածքում մի քանի օր շարունակ մոլեգնող հրդեհները, որոնք ոչնչացրել են հազարավոր հեկտար անտառներ և արոտավայրեր: Հենց այնտեղ էլ հայտնաբերվել են վերջին երկու զոհերը:
«Ասպրոմոնտե» ազգային պարկի տնօրինությունը հայտնել է, որ կրակը սպառնում է ռեկլիկ հաճարենու անտառներին, որոնք հուլիսին ներառվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այս առումով՝ Իտալիայի ամենամեծ բնության արգելոցներից մեկի ղեկավարությունը խնդրում է հրդեհների մարման աշխատանքներին ներգրավել ազգային զինված ուժերի ստորաբաժանումներ: