Տուրիստական գործակալության տնօրենը՝ աշխատակիցների հետ միասին, հարյուրավոր քաղաքացիներից խարդախությամբ հափշտակել են միլիոնավոր դրամներ. փաստաբան
БлогосфераՓաստաբան Րաֆֆի Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Լրատվամիջոցներին խնդրում եմ տարածել, որպեսզի քաղաքացիները հետագայում Davinchi տուրիստական գործակալությանն առնչվելուց զերծ մնան։
Հարգելի հայրենակիցներ, Davinchi (Դավինչի) տուրիստական գործակալության տնօրենը՝ աշխատակիցների հետ միասին, վերջին օրերին հարյուրավոր քաղաքացիներից՝ ծովափնյա հանգստի ուղարկելու պատրվակով խարդախությամբ հափշտակել են միլիոնավոր դրամներ։ Անձինք, վճարելով խոշոր գումարներ, չեն կարողանում մեկնել հանգստի, ուստի նախաձեռնվել է քրեադատավարական գործընթաց։
Ովքեր տուժել են այս տուրիստական գործակալության աշխատակիցների հանցավոր գործունեությունից, կարող են դիմել իրավապահ մարմիններին»։