Օրենքի նախագիծ եմ բերելու, որ կաթը թանկանա. Նարեկ Գրիգորյան. Factor.am
SocietyԳյուղացին մնացել է մեն-մենակ: Օրեր առաջ ԱԺ-ում այս մասին իր ելույթում հայտարարել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը: Factor.am-ի հետ զրույցում պարզաբանելով իր այդ հայտարարությունը՝ Գրիգորյանը նշեց, որ նկատի է ունեցել այն, որ գյուղացին մնացել է մենակ՝ առանց Ազգային ժողովի, առանց նոր օրենքների ընդունման, որոնք կթեթևացնեին գյուղացու հոգսը:
«Օրինակ կաթի գինը ահավոր էժան է: Ես փորձում եմ եզերեր գտնել, թե ինչ օրենքի նախագիծ կարելի է բերել, որպեսզի գյուղացու կողմից մթերվող կաթի գինը թանկանա, անասունների սպանդ տեղի չունենա, վաղը, մյուս օրը կաթի դեֆիցիտ չլինի: Ես ամեն օր շփվում եմ ժողովրդի հետ, բոլորն էլ գիտեն, որ ապրում եմ գյուղում, ամեն օր գնում գալիս եմ»,- նշեց Գրիգորյանը:
Մանրամասները` Factor.am-ի տեսանյութում