Արգենտինայի նախագահի որդին փոխել է անունը և հրաժարվել սեռից (լուսանկարներ)
ԼուսանկարներԱրգենտինայի նախագահ Էստանիսլաո Ֆերնանդեսի որդին ստացել է անձնագիր՝ առանց սեռի մասին գրառման: Այդ մասին է վկայում նրա Instagram-ի հաշվում հրապարակված լուսանկարը: Նրա անձնագրում սեռի մասին նշման վանդակում դրված է «X» նշանը, ինչը նշանակում է «ոչ բինարային» կամ «անորոշ սեռ»։ Բացի այդ՝ քաղաքական գործչի որդին նոր անուն է ստացել՝ «Տանի», որը «Էստանիսլաոյի» կրճատ ձևն է:
Ինչպես նշել է NOTICIAS պորտալը, անցյալ տարվա հուլիսին երիտասարդը հայտարարեց, որ իրեն համարում է ոչ «ոչ բինարային» սեռ: Էստանիսլաոն բացահայտ աջակցում է ԼԳԲՏ համայնքին: Նրա օգտահաշվին բաժանորդագրված է 438 հազար մարդ:
Հուլիսի 21 -ին Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը հանձնեց այն փաստաթղթի առաջին երեք օրինակները, որոնք սեռի մասին նշում չէին պարունակում: «Կան այլ ինքնություններ՝ բացի արականից կամ իգականից, և մենք պետք է հարգենք դրանք», - ընդգծել է պետության ղեկավարը: