Սոչիի բնակիչներին նախազգուշացրել են ջրհեղեղի պատճառով հնարավոր տարհանման մասին
ԱշխարհՍոչիի բնակիչները, որոնց տները գտնվում են ջրհեղեղի վտանգի տակ, պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեն և պատրաստ լինեն տարհանման: Այս մասին թելեգրամ-ալիքում գրել է քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին:
«Հիմա կարևոր է, որ քաղաքացիները զգոնություն և զգուշություն ցուցաբերեն։ Իրենց մեքենաները չթողնեն ծառերի կամ գովազդային պաստառների տակ, ինչպես նաև գետերի մերձակա տարածքներում»,- նշել է նա։